25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ռազմական գործողությունների էքսկալացիա է տեղի ունենում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր քառօրյա նիստի ժամանակ հիշեցրեց, որ 2 օր առաջ հակառակորդը դիվերսիայի փորձեր էր կատարել: «Փառք մեր տղաներին, որ մենք զոհեր չունենք, իսկ թշնամին հետ է շպրտվել»,-ասաց նա՝ հավելելով, որ ռազմական գործողությունների էքսկալացիա է տեղի ունենում, ինչը հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ըստ նրա՝ այս պատերազմը որոշակի ազդեցություն ունեցավ մեր իշխանությունների, քաղաքական վերնախավի վրա. «Բայց քաղաքական վերնախավի մի մասը մտածում է, որ ամեն ինչ անցյալում է, ինչն այդպես չէ»,-նկատեց նա: Լ. Զուրաբյանի խոսքով՝ իրավիճակը սկսում է  դուրս գալ վերահսկողությունից: «Եթե շատ արագ ձևավորվեն ադեկվատ գործողություններ, մենք կանգնած ենք կործանարար հետևանքների առաջ: Հարցը վերաբերում է մեր ընդհանուր պետական ռազմավարությանը»,-շեշտեց նա:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտություն կա փակ լսումներ կամ քննարկում հրավիրել սրա վերաբերյալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե մեր խնդիրը պայքարն է ու մինչև վերջ պիտի պայքարել: «Պետք է հասկանալ, թե այդ փակ նիստով ինչի ենք հասնելու, այն գործողությունները, որոնք կատարվում են, ամբողջ հասարակությունը տեղյակ է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ