Մեզ փող որտե՞ղից, որ ընտրակաշառք բաժանենք. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
«Մեզ փող որտե՞ղից, որ ընտրակաշառք բաժանենք»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե լուրեր կան, որ իր ընտրատարածքում ընտրակաշառք են բաժանում, այպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, վարկանիշային ցուցակով Մալաթիա-Սեբաստիան ու Շենգավիթն ընդգրկող ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը:
Նա չհերքեց, որ բարեգործություններ շարունակում է անել:
«Բարեգործությունն ի՞նչ գործ ունի ընտրակաշառքի հետ»,-նետեց նա:
Ինչ վերաբերում է Հեղինե Բիշարյանի առաջադրմանն, ապա նա ասաց. «Մենք մեղավո՞ր ենք, որ բերեցին, այդ 2 ընտրատարածքները միացրին իրար»:
Մեր դիտարկմանը, թե արդեն ծեծուջարդ է լինում ՀՀԿ-ականների և այլ թեկնածուների միջև, նա պատասխանեց, թե նման բան չի լսել:
Հարցին, թե կիատ գործ է թողել, որ ուզումէ կրկին լինել ԱԺ-ում, նա պատասխանեց, թե բավական գործեր արել է:
Henaran.am-ի հարցին, թե պահքի շրջանում ինչպես են քարոզարշավ անցկացնելու առանց սուտ խոսելու, նա ասաց. «Բայց ո՞վ է սուտ խոսում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: