09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանդիպել են

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Սվեն Միկսերին` Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Էստոնիայի միջև քաղաքական […]

Մինսկի խումբը պետք է հավասարության նշանը հանի (վիդեո)

«Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ: Չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել »,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից` հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան ասել էր, որ […]

«Բնականաբար, չենք մասնակցի»

«ԱԺ ում ընդդիմադիր ուժ գոյություն չունի. բոլոր պատգամավորները այնտեղ նստած՝ նշանակված են իշխանության կողմից», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ արտահայտեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Անդրադառնալով իր գլխավորած  կուսակցության մասնակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններին,  բանախոսը նշեց. «Բնականաբար, չենք մասնակցի, իմաստ չկա։ Այդ միջոցառմանը մասնակցելը նույնքան հանցագործություն է, որքան այն կազմակերպելը։ Եթե մի օր […]

«Դաբրոների» ինստիտուտը հետ է մնացել (վիդեո)

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն էր, նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ իշխանության չլճացման համար ևս պետք է Գ. Ծառուկյանի վերադարձը: Իսկ ինչ ձևաչափով նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, Գ. Ծառուկյանն ինքը կհայտնի: Հարցին, թե ճիշտ են լուրերը, թե […]

Անի Զախարյանին մեղադրանք կառաջադրվի. նա կորցրել է երեխային

«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել: Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին եւ այսօր արդեն […]

Այդ մարդկանց ամոթի սյանը չեմ գամելու չէ՞. Զուրաբյանը՝ ՀԱԿ խմբակցությունից

«Կիսաքայքայման տերմինը չեմ հասկանում, կամ քայքայված է, կամ ոչ: Իսկ մի բան , որ քայքայվում է, ՀՀ-ն է, տնտեսությունն, այն իշխող համակարգն է, որ գոյություն ունի Հայաստանում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի կիսաքայքայված վիճակում է: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի մեռնելու, քայքայվելու, սպառվելու […]

Լևոն Տեր-Պետրոսյանն է գլխավորելու

Հայ ազգային կոնգրեսի ցուցակը խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե ընտրություններին դաշինքով գնալու դեպքում էլ Լ. Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը, նա արձագանքեց. «Բանակցություններ հնարավոր են դաշինքների համար, բայց չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է […]

«Հայկական վերածնունդը» չի մասնակցի Վանաձորի ավագանու հերթական նիստին

«ՕԵԿ-ը դեմ քվեարկեց բյուջեին, քանի որ մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, և բյուջեն չի լուծում այն մարտրահրավերները, որ կան երկրի առջև»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Խոսելով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությունից, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով՝ […]

«Համբերեք, կտեսնեք»

ՀՀԿ-ը դեռևս չի հաստատում, ոչ էլ հերքում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ՀՀԿ փոխնախագահների թվում: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե եթե վարչապետն ընդգրկվի, ապա ում է փոխարինելու, Վ. Բաղդասարյանն ասաց. «Կա թեկնածությունը, խորհրդի նիստը շուտով կլինի, կիմանաք, համբերեք, կտեսնեք»: Նա նաև ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթանակ տանի, ձայների մեծամասնությունն […]

Այլ ելք չկա. ՀՀԿ

«Ապագա փոփոխություների համար դրվել են հիմքերը, մենք պահի խնդիր չենք լուծում»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արել ՀՀԿ-ը նախորդ տարիների ընթացքում՝ բարելավելու ժողովրդի սոցիալական վիճակը: Ըստ նրա՝ իշխանության նպատակները միտված են ապագային: «Բարեփոխումներ են լինելու հասարակական կյանքի բոլոր շերտերում»,-նկատեց նա: Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը գնալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի