«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուն սկզբում չէր խոսում հետո «գոռաց»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իր քարոզարշավը այսօր՝ մարտի 11-ին շարունակեց Երևանի Էրեբունի համայնքում: Աազատամարտիկների պուրակում ամենատարբեր խավի մարդիկ էին հավաքվել: Սեյրան Օհանյանը մոտենում էր բոլորին ու բարևում:
Դաշինքի երկրորդ համարի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ շատ կարևոր են նաև տարածքի ռեյտինգային թեկնածուները: Նա ներկայացրեց Վանյա Հովհաննիսյանին:
«Մենք կանգնած ենք բախտորոշ երկընտրանքի առջև: Ամեն ինչ կարող մնալ նույնը ու երկրում անդառնալիորեն կհաստատվի անողոքության իշխանությունը: Կամ պետք է ընտրենք անհրաժեշտ բարեփոխումների ուղին և այդժամ մարդը կհայտնվի սոցիալական կարևորության կենտրոնում»,-իր գրած խոսքը մի կերպ ընթերցեց Հովհաննիսյանը:
Արմեն Մարտիրոսյանը ուղղեց պատգամավորի թեկնածուի խոսափողը, որից հետո վերջինս սկսեց ավելի պարզ արտահայտվել:
«Ես հանդես եմ գալիս հանուն մեր ժողովրդի»,-ընդգծեց Վանյա Հովհաննիսյանը հավելելով, որ ընտրողները ձայնը տան իրեն ու իր դաշինքին:
«Շատերին վախացրել են, որ չգան այստեղ, հանրապետականը չափերը անցնում ա, դէ հերիք եղավ արդեն…»,-բղավեց Վանյա Հովհաննիսյանը: