Մոսկվան ողջունում է Բաքվին
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին նախօրեին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան ցանկանու՞մ է Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ ոչ։ «Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը եվրասիական ինտեգրմանը մենք կարող ենք միայն ողջունել։ Եվրասիական տնտեսական միությունը երկու տարի է՝ գործում է, եւ դրա անդամ պետությունների […]









































