«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. տեղեկացնում են դաշինքի տեղեկատվական բաժնից:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. տեղեկացնում են դաշինքի տեղեկատվական բաժնից:
Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը` Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին: Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների […]
«Նոր ԱԺ-նավելի լայն ու մեծ լիազորություններ է ունենալու, քան մեր նախկին խորհրդարանները, այդ թվում՝ ԳԽ-ն: Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկիրը թևակոխում է դեպի պառլմենտական հանրապետություն: Հաջորդ տարի՝ փետրվարին, լրանում է նախագահի պաշտոնավարման ժամկետը, այսինքն՝ մենք այլևս նախագահ չենք ընտրելու: Ի տարբերություն նախկին ԱԺ-ների՝ նոր օրնքով սահմանվում է՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բավականին լայն լիազորություններ […]
Թուրքական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուհի միջև: Թուրքական «Dunya» կայքի տեղեկացմամբ՝ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո: Միջանկյալ նշենք, որ ամերիկյան զինուժը շուրջ 50 հրթիռ էր արձակել Հոմսի շրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով ավիաբազան ամբողջությամբ […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։ Իրան–ՌԴ տանդեմ ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում ավելի […]
Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի […]
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար դեռևս ոչ մի հայտ ԿԸՀ-ը չի ստացել: Իսկ վերջնաժամկետը լրանում է վաղը` ապրիլի 9-ի երեկոյան: Հավանաբար, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, հիմա էլ կուսակցությունները, դաշինքները սպասելու են վերջին օրվան: Ամեն դեպքում մինչև հիմա ընդամենը մեկ կուսակցություն ու մեկ դաշինք է հաստատապես հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին: Խոսքը […]
ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը և միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է […]
«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, հնարավոր է, դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել: Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող […]
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը: Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչ իշխանական ուժի մասին է: Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում է այդ պաշտոնի […]
























