26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:

«Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն արդյունքը, ինչը ցանկանում ենք բոլորս: Ըստ այդմ, պետք է ավելի ակտիվացնել  կանաչապատման աշխատանքներն ու սահմանված ժամկետներում հետևողականորեն իրականացնել նաև խոտհունձը: Անհրաժեշտության դեպքում ներգրավեք նաև լրացուցիչ աշխատուժ: Միայն ծառատունկ և շաբաթօրյակներ կազմակերպելով չպետք է բավարարվել: Այս ուղությամբ տարվող աշխատանքները պետք է կազմակերպվեն ճշգրիտ և ամենօրյա ռեժիմով:  Նաև խստորեն հետևեք, որ կանաչապատման ձեռնարկությունները լիարժեքորեն կատարեն իրենց պարտականությունները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում, ինչպես նաև հուշարձանների հարակից տարածքներում  շարունակվում են մաքրման աշխատանքները:

«Եղանակներն արդեն թույլ են տալիս, որպեսզի մեր համաքաղաքացիներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն դրսում: Եվ այդ առումով թե՛ աղբահանության և թե՛ սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման հարցում պետք է լինել խիստ հետևողական: Խոսքը ոչ միայն  կենտրոնական հատվածներին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքին: Այս հարցը պետք է լինի նաև մեր կողմից նախաձեռնած «Մաքուր Երևան» ծրագրի առանցքում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ