13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը. Եվրախորհուրդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը: Ըստ թուրքական «Ahaber.com» լրատվական կայքի` Հյոլթգենը հայտարարել է, որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները: «Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի […]

Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն. Էդուարդ Շարմազանով

Երևանի ավագանու ընտրությունները և Երևանի քաղաքապետի ընտրությունները հռետորաբանության, բարձր գոռալու, 60 վայրկյանում 120 բառ արտահայտելու մրցույթ չեն։ Երևանի ավագանու ընտրությունները Երևանի կառավարման, Երևանի առջև ծառացած խնդիրների, Երևանի  քաղաքային տնտեսության, Երևանի կանաչապատման, բարեկարգման, խնդիրների լուծման համար լավագույն ծրագրի և մենեջերի ընտրություն է։ Տարոն Մարգարյանը Երևանի գործող քաղաքապետն է, նա մեկ անգամ  ընտրվել է, նրան մեկ անգամ […]

«Բա Զառչկա… ծանր է կուսգլխարկը կուսպետի գլխին»

Շատ հետաքրքիր է: Զարուհին իրեն կարող է ու թույլ է տվել ամեն ինչ: Ստրասբուրգում հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, որը այլ երկրի պատգամավոր երբեք չէր անի:  Պառլամենտում գողացել է քվեարկության քարտերը, հասել ԱԺ նախագահություն` ռազբորկա արել. լեզուն խաղացրել ոստիկանների առաջ… Ում հասցեին` ինչ ուզել, շպրտել… Մի խոսքով` ինչ ուզել, արել է… -Ու շատ դեպքերում ողջունվել… […]

«Քաղաքի կայուն զարգացմանը խանգարում է երկրի ընդհանուր համակարգը»

«Քաղաքի կայուն զարգացմանը խանգարում է երկրի ընդհանուր համակարգը, երբ առաջնայինը ոչ թե հանրային շահն է, այլ բիզնեսի եւ անհատի շահը։ Սա հատկապես արտահայտվում է քաղաքաշինության մեջ։ Անկախության տարիներին մեր քաղաքաշինությունը լուծել է մի շարք մարդկանց հարստացնելու խնդիրը՝ բարձրացնելով էկոլոգիական, սեյսմիկ անվտանգության խնդիրը։ Հյուսիսային պողոտան կարելի է դարձնել բիզնես կենտրոն։ Թող գան՝ սովորեն, թե ինչպես չի […]

ՀԱԿ-ի տղերքը մեռան գովալով

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` քաղաքական ուժերը լեգիտիմացրին խորհրդարանական ընտրությունները, նորընտիր խորհրդարանն, ինչպես նաև Ընտրական նոր օրենսգիրքը: «ՀԱԿ-ի տղերքը մեռան գովալով ընտրարաշավի ժամանակ, իրենք հոգնեցին գովալով օրենքը, երբ ասացին, որ ցուցակները մաքրված են, կամերաները կգործեն, այս անգամ մի 300 հազարով ավելի պակաս քվեարկող կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Քաղաքագետն ընդգծեց, որ ոչ ոք ոչ ոքի լցոնման […]

ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզմունք Լը Պենը հայտնել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում: «ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու […]

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչը (նստավայրը՝ Աթենք): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպան Սպասոևիչն առավել կամրապնդի հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, կնպաստի միջպետական կապերի սերտացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ […]

«Լուսավոր Հայաստանում» քննարկում են ՍԴ դիմելու հարցը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Սահմանադրական դատարան դիմելու հարցը` վիճարկելու ՏԻՄ նոր օրենքի 64 հոդվածը, որը թույլ է տալիս ավագանու 15 անդամով նիստ գումարել, և այդ նիստն իրավազոր է, կարող է որոշումներ կայացնել: «Այս պահին այդ ուղղությամբ աշխատում ենք, քննարկումներ ենք անում, ու վերջնական որոշումից հետո անպայման կհրապարենք մեր քայլերի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի […]

Դեր կխաղա ՀՀԿ-ի կարծիքը (տեսանյութ)

Արտաքին հարաբերությունների հարցերում կարևոր դերը կունենա Կառավարությունը. այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում Ազգային ժողովը դեր չի խաղա, դեր կխաղա ՀՀԿ-ի կարծիքը բացի Կառավարությունից: «Ազգային ժողովից բազմազանություն սպասել այդ ոլորտում ճիշտ չի լինի, քանի որ չունենք ուժեր, որոնք կողմ են Եվրամիությանն անդամագրվելուն»,-նկատեց նա: Քաղաքագետը շեշտեց, որ այսօրվա […]

Ավելի լավ է՝ ազատեն դաշտը. քաղաքագետը՝ պարտված ընդդիմադիրներից

 «Չեմ ուզում քֆուրով պատասխանել, թուրքերեն  բառ կա «ս» տառով սկսվող, դա չեմ կիրառի: Նրանք պետք է դուրս գան քաղաքական դաշտից»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե որը պետք է լինի ընտրություններին պարտություն կրած ընդդիմադիրների անելիքն այս մի քանի տարվա ընթացքում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Մարդիկ հայտ ներկայացրին, ասացին՝ մենք ենք պայքարում, մտան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի