24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հարկավոր է տեսնել ինչպես վատը, այնպես էլ լավը»

Այս պահին Երևանի գործող քաղաքապետ,  Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող  Տարոն Մարգարյանը քարոզարշավ է իրականացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում:  Լրագրողների հետ զրույցում  վերջինս շեշտեց՝ Երևանը ապրող, շնչող օրգանիզմ է և այն, բնականաբար, առաջ ընթանալու ու զարգանալու հնարավորություններ  ունի: «Հաջորդ հինգ տարվա ՝ մեր զարգացման ծրագիրը ներկայացրել ենք հանրությանը: Դա ավելի լավ Երևան ունենալու շարունակությունն […]

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից  «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը: Կուսակցությունը մատնանշել է մայրաքաղաքի խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծումները: Կուսակցության նախընտրական ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ:

«Տժժում» է ՀՀԿ-ի հետ, հայտնվում է «Ելք»-ի ընտրացուցակում

  ԵԼՔ դաշինքն էլ ներկայացրեց իր ավագանու անդամների թեկնածուներին: Ցուցակում ընդգրկված է նաև Նելլի Ղարդյանը, ում ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեսանք Հանրապետական կուսակցության քարոզարշավի «բազմաչարչար» տեսահոլովակում: Չեմ կարող չնշել, որ տեսահոլովակի ամենաէնտուզիազմով ու խանդավառ աղջիկը հենց Նելլին է, ով պարում է, ցատկոտում, երգում, իսկ տեսահոլովակի ամենասկզբում էլ սելֆի է անում. մի խոսքով՝ «տժժում» է […]

Չպետք է սևեռվել՝ Թրամփը կարտասանի այդ բառը, թե ոչ

Անհրաժեշտ է վերաիմաստավորել մեր անցած պայքարի ուղին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, իրավական դաշտում իրականացվող աշխատանքներին, ասաց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։ Նա նշեց, որ  Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի համակարգումը և չսպասի այս […]

Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Ջասթին Թրուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ. «Այս օրը մենք հանդիսավորապես հավաքվում ենք հիշատակելու մեկ դար առաջ տեղի ունեցած հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը: 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին: Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, […]

«Ընտրե՛նք հանուն Երևանի, աշխատե՛նք հանուն երևանցու».Տարոն Մարգարյան՝ էրեբունցիներին

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով, տվել է Էրեբունի վարչական շրջանից:  Ընտրողների հետ մեկնարկային հանդիպման ժամանակ, որը կայացել է Էրեբունու Ազատամարտիկների այգում, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին համատեղ արդյունավետ աշխատանքի ու Երևանի զարգացման ծրագրերին նրանց անմիջական մասնակցության համար: «Նախորդ ընտրություններից անցել է […]

«Էլ ո՞վ կա` ո՞ւմ ընտրենք»/տեսանյութ/

«Էլ ո՞վ կա` ո՞ւմ ընտրենք»,-Henaran.am-ի թղթակցի հարցին, թե կողմնորոշվել են արդյոք ո՞ւմ ընտրել Երևանի քաղաքապետ, զարմացած արձագանքեցին Էրեբունի համայնքի բնակիչները: «Ով արել ու դրելա բարեկարգել բակը: Պարզ չի Տարոն Մարգարյանին»,-ասացին: Մանրամասները` տեսանյութում:

«Երեւանցիներին փորձելու են մոլորեցնել» /տեսանյութ/

Այժմ Ավանում Ելքը շարունակում է իր քարոզարշավը։ Ելք դաշինքի ցուցակով երեւանի ավագանու թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ այս օրերին երեւանցիներին փորձելու են մոլորեցնել՝ համոզել, որ մեկ է՝ ամեն ինչ որոշված է, մեկ է՝ ընտրությունների ելքն արդեն պարզ է։ «Բայց երեւանցին ինքը պիտի որոշի Երեւանի ապագան։ Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, քվեարկեք Ելք դաշինքի օգտին։ […]

Գո՞հ եք Երեւանի այսօրվա վիճակից /տեսանյութ/

Ելքը շարունակում է քարոզարշավը Ավանում։ Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում բակերում Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը նշեց, որ Ելքի վստահված անձինք ընտրատեղամասերում ուշադիր են լինելու եւ տեր են կանգնելու երեւանցու յուրաքանչյուր քվեին։ «Դուք գո՞հ եք Երեւանի այսօրվա վիճակից։ Գո՞հ եք այսօրվա երթուղայիններից եւ կռացած երթեւեկելուց։ Եթե ոչ, ուրեմն մայիսի 14-ին քվեարկեք Ելք դաշինքի օգտին»։

«Սայլը տեղից շարժվեց» /տեսանյութ/

Ելք դաշինքը Նորքի 2-րդ զանգվածում շարունակում է իր քարոզարշավը՝ շրջելով շենքերի բակերում։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ելքը իր փոքրիկ հաղթանակով ապացուցեց՝ սայլը տեղից շարժվել է։  «Տեղի ունեցավ պոզիտիվ տեղաշարժ, եւ դուք այժմ հնարավորություն ունեք շարունակել այդ պոզիտիվ քայլերով ընթանալ առաջ։ Եթե մայիսի 14-ին գնաք ընտրատեղամաս եւ քվեարկեք Ելք դաշինքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի