09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազայի ողջ բնակչությանը սպառնում է դաժան սովը. /Տեսանյութ/

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Գազայի երկու միլիոն բնակչությունը «պարենային սուր անբավարարության» մեջ է: Բլինկենը Իսրայելին կոչ է արել առաջնահերթություն տալ կարիքավորներին: Երեքշաբթի օրը իսրայելցի դիվանագետները պետք է բանակցություններ սկսեն Քաթարում՝ փորձելով համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ մարտերը դադարեցնելու, մարդասիրական օգնություն ստանալու և իսրայելցի պատանդներին դուրս բերելու վերաբերյալ գործարքի շուրջ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բելգորոդից հազարավոր երեխաներ են տարհանվելու. /Տեսանյութ/

Ուկրաինայի հարձակումներից հետո շուրջ 9.000 երեխա կտարհանվի Ռուսաստանի Բելգորոդ քաղաքից և ավելի խոշոր շրջաններից: Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ վերջին հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, իսկ շրջանի մի մասը, որը սահմանակից է Ուկրաինային, հոսանքազրկված է: Նա հավելել է, որ այս շաբաթ ընդհանուր առմամբ զոհվել է 16, վիրավորվել՝ 98 […]

Բնակիչներն ահազանգում են՝ «Միայն Աստված կարող է փոխել այս վայրը». /Տեսանյութ/

Հայիթիի մայրաքաղաքում ապրողները մեծ խուճապի մեջ են երկրում տիրող ավազակախմբերի հարձակումների պատճառով: Քաղաքի ավելի հարուստ շրջանում՝ Փեթընվիլում, բնակիչները ցնցված են երկրի անվտանգության ճգնաժամից: Փողոցում ավելի քան մեկ տասնյակ դիակներ են ընկած: վաղ առավոտյան տեղի ունեցած սպանությունների ժամանակ հարձակման է ենթարկվել նաև դատավորի տունը, ինչը հստակ ուղերձ է իշխանության համար պայքարող երկրի էլիտաներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն […]

Ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը ողջունել է Ղրիմի վերադարձը. /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Ղրիմի «վերադարձը» Ռուսաստանին Ուկրաինայից տարածքի անօրինական բռնակցման 10-ամյակին նվիրված համերգի ժամանակ։ Նա ասել է, որ Ղրիմը «վերադարձել է իր հայրենի նավահանգիստը» և որ Ռուսաստանի հետ «ձեռք ձեռքի տված» առաջ է շարժվելու։ Պուտինը հազարավոր մարդկանց առաջ ելույթ է ունեցել Մոսկվայի Կարմիր հրապարակում ընտրություններում համոզիչ հաղթանակից մեկ օր անց: BBC-ի փոխանցմամբ՝ […]

Վարչապետի հայտարարությունը. «Արագ մոռացաք հոկտեմբերի 7-ը». /Տեսանյութ/

Իսրայել վարչապետ Նեթանյահուն սուր կերպով քննադատել է իր միջազգային դաշնակիցներին՝ հայտարարելով, որ նրանք կարճ հիշողություն ունեն և շատ արագ մոռացան ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը, որը հրեաների Հոլոքոստից հետո իրականացված ամենադաժան կոտորածն էր: Times of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետը ավելացրել է, որ Իսրայելը կշարունակի իր հարձակումը Գազայում՝ չնայած աճող միջազգային ճնշմանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […]

ՌԴ նախագահը վերընտրվում է. /Տեսանյութ/

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնում երկրի քաղաքացիներին՝ ակտիվորեն իր օգտին քվեարկելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով նա հավաքել է ձայների 87,97%-ը: Սա ռեկորդային արդյունք է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում՝ 2018-ին Պուտինը ընտրություններում հավաքել է 76,69 % ձայներ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ռուսական հրթիռները Օդեսայում 20 մարդու կյանք են խլել, Զելենսկին խոստացել է վրեժ լուծել. /Տեսանյութ/

Ուրբաթ օրը ռուսական բալիստիկ հրթիռը հարվածել է Ուկրաինայի Սևծովյան նավահանգստային Օդեսա քաղաքի բնակելի թաղամասին, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Մոսկվայի վերջին շաբաթների ամենամահաբեր հարձակման արդյունքում, հայտնում են ուկրաինացի պաշտոնյաները: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը «արդար պատասխան» կստանա ուկրաինական զորքերից այն քաղաքի վրա, որը, այս ամիս գրեթե […]

Ռուսաստանում ընտրությունները խաղաղ չեն անցնում. /Տեսանյութ/

Մոսկվայի 70-ամյա բնակչին բերման են ենթարկել Մարինո շրջանի ընտրատեղամասում քվեախցիկը հրկիզելու համար: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ ինքը «գաղտնի առաքելություն» է կատարել։ Նշենք, որ կնոջը կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։ Սանկտ Պետերբուրգում նույնպես արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ ընտրատեղամասի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել: Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի թաղամասում ժամը 15:00-ի սահմաններում 21-ամյա […]

Իսրայելական ուժերը հարվածել են Ռաֆահի մարդասիրական օգնության կենտրոնին. /Տեսանյութ/

Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հայտնում է, որ իր անձնակազմի անդամը զոհվել է, ևս 22-ը վիրավորվել են, երբ իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահում սննդի բաշխման կենտրոնին: UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին ասել է, որ իր օբյեկտների վրա հարձակումները «սովորական են դարձել միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ անտեսմամբ»: ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնել է, […]

Ռուսաստանում նախագահական ընտրությունները սկսվել են. /Տեսանյութ/

Մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-ին քվեարկությունը սկսվել է Ռուսաստանի արևելքում՝ Չուկոտկայում և Կամչատկայում: Ընտրությունները կտևեն երեք օր և կավարտվեն մարտի 17-ին։ 2000 թ-ից գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին գնալ և կատարել իրենց հայրենասիրական և քաղաքացիական պարտքը հանուն սիրելի Ռուսաստանի: Նշենք, որ ընտրատեղամասեր են գործում նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Ռուսաստանի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի