16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր նպատակն ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը՝ միջոցներ են․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր նպատակն ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը՝ միջոցներ են։
Արեւմուտքը խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալ։
Ռուսաատանը կոչ է անում Արեւմուտքին չմոտենալ։
Թուրքիան հորդորում է կատարել Ադրբեջանի պահանջները։
Իրանն առաջարկում է արտատարածաշրջանային ուժերի հետ չմերձենալ։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»։
Մեզ հետ վարվում են «որբի գլխի» նման։
Հասկացանք ,որ պարտվել ենք,նորմալ ղեկավար էլ չունենք,բայց Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առ ու ծախի առարկա։
Ցանկացած դաշինքի ու վեկտորի հիմքում պետք է ուղղված լինի բացառապես Հայաստանի պետական ու ազգային  շահը։
Մեր նպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է,մնացյալը՝ պետականության հզորացմանն ուղղված սոսկ միջոցներ պետք է լինեն»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ