16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ են գլոբալիստները պայքարում ավանդական հասարակությունների ու պետությունների դեմ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ են գլոբալիստները պայքարում ավանդական հասարակությունների ու պետությունների դեմ։

Պատճառները բազմաթիվ են։
Բայց դրանցից մեկն ակնհայտ է։
Գլոբալիստները չունեն կոնկրետ հայրենիք։
Ավելին. գլոբալիստների ճնշող մեծամասնությունն  իրենց հայրենիքները թողել ու փախել են օվկիանոսից այն կողմ։
Իրենք լքել են իրենց հայրենիքը, չունեն հայրենիք ու ատում եմ մեզ՝ հայրենիք ունեցողներիս։
Դա է  նաեւ պատճառը,որ գլոբալիստները կատաղի կռիվ են մղում ազգային ու ավանդական հասարակությունների հետ՝ ՌԴ, Չինաստան, Իրան…
Հայաստանում էլ  է պայքար ընթանում գլոբալիստ -կոսմոպոլիստների ու ազգային – ավանդական արժեքների կրողների միջեւ։
Բայց աշխարհը վաղուց արդեն միաբեւեռ չէ։
Եթե ուզում ենք Հայաստան մնա,պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող՝ ՌԴ-ի,Իրանի ու Չինաստանի հետ։
Դեռեւս 100 տարի առաջ Գ. Նժդեհն էր ասում.«Հայության գլխավոր թշնամին կոսմոպոլիտիզմն է»։
Հետաքրքիր կադող է լիմել նաեւ Հնդկաստանի հետ կապերի զարգացումը, բայց դա շատ ավելի համակողմանի ու լուրջ ուսումնասիրություն է պահանջում։
Մի բան ակնհայտ է. Հնդկաստանը Հայաստանում ակտիվանում է։
Ոչինչ պատահական չէ, ոչ տասնյակ հազարներով հնդիկների գաղթը, ոչ էլ՝ հարուստ հնդկական հարսանիքը։
Ակնհայտ է,որ աշխարհաքաղաքական կենտրոնների դաբրոյով Հայաստանը դառնում է նաեւ Հնդկաստանի կենսական շահերի գոտի։
Մնում է վերլուծել ու հասկանալ, դա մեզ՝ ՀՀ-ին ձեռնտու է , թե՞  ոչ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ