«Ժենմին Ժիբաոյում» նախօրեին տպագրված ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել
ՉԺՀ-ի հեղինակավոր թերթերից մեկում՝ «Ժենմին Ժիբաոյում» նախօրեին տպագրված ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Հոդվածի ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է նաև Չինաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ գլոբալ հեռուստատեսային ցանց (CGTN) միջազգային մեդիա կազմակերպության կողմից:
CGTN-ը, որը Չինաստանում մեդիա ինտեգրման առաջամարտիկն է, տեղեկատվական բովանդակություն է տարածում թվային հարթակների, ներառյալ իր վեբկայքի և բջջային հավելվածների, ինչպես նաև YouTube-ի վիդեոհոսթինգի, սոցիալական ցանցերի՝ Facebook, Twitter, Weibo և այլնի միջոցով, որոնք ունեն ավելի քան 150 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում:
CGTN հեռուստաալիքները հասանելի են աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ ավելի քան 160 երկրում: Այս մեդիա կազմակերպությունը ներառում է նաև տեղեկատվական վիդեոգործակալություն՝ Global Video News Agency-ին:
CGTN-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Պեկինում և ունի երեք արտասահմանյան արտադրական կենտրոններ Նայրոբիում, Վաշինգտոնում և Լոնդոնում:
news.am