26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չի կարելի միավորել թույլ համայնքները» /տեսանյութ/

«Ունենք գյուղեր, որտեղ անգամ  դպրոցներ չկան:  Համայնքների խոշորացմանը  անդրադառնալով՝ կարծում եմ՝ շրջաններին պետք է վերադառնանք ու փորձենք լուծել այս ոլորտում առկա խնդիրները», –  անդրադառնալով համայնքների խոշորացման թեմային՝  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինս շեշտեց՝   համայնքները միավորելիս հարկավոր է մի փաստ հաշվի առնել. չի կարելի կառավարիչի ուսերին մեծ բեռ դնել: […]

Ազգային ժողովը միաձայն քվեարկեց

Ազգային ժողովը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունեց միաձայն՝ 93 կողմ: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել:  Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի […]

«Յուղոտ պատառներ են գտել» /տեսանյութ/

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է՝  Կառավարության ոոշումը՝ մի շարք պետական հաստատություններ վաճառքի հանելու վերաբերյալ, չի կարելի ճիշտ համարել: Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում: «Ոմանք վստահ են, թե իրենք լավ տնտեսագետներ են, բայց, ներեցե՛ք, նրանք ուղղակի դատարկ մարդիկ են: Պետպատվերի վերաբերյալ էլ մի բան ասեմ. լավագույն դեպքում, հիվանդը տալիս  է […]

Վահանը «գցեց» Ալիեւին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է՝ Բաքվի մամուլում հոլովվում է Վահան Մարտիրոսյանի թեման: Պարզվում է, Հայաստանից Ադրբեջան, այնտեղից Ուկրաինա անցած, ապա կրկին Բաքվում հաստատված եւ վերստին Ուկրաինա ճողոպրած սույն անձնավորությունը տապալել է «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» անվանված պլատֆորմը, որ նախագծվել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ պետք է իրականացվեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով: Որն […]

«Ելք»-ը գոհ է. կառավարությունն ընդունել է առաջարկը

Ազգային ժողովում ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին»» ՀՀ օրենքների փաթեթի նախագիրը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի որ իրենց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ներկայացված առաջարկն ընդունվել է Կառավարության կողմից, երկրորդ ընթերցմանն էլ կողմ կքվեարկեն: Սակայն Փաշինյանն առաջարկեց, որ մեկական պետական տուրքի գնագոյացման մասին հիմնավորումներ […]

3 նոր պատգամավորները երդվեցին

Ազգային ժողովում այսօր «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ հայտնած պատգամավորների փոխարեն իրենց մանդատներն այսօր վերցրին ու ԱԺ առաջին նիստին ներկայացան Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանն ու Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ էին հայտնել Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Խաչիկ Մանուկյանը: Նորընտիր 3 պատգամավորները երդվեցին առաջին նիստի ժամանակ:

«Մենք ընդհանրապես դիվանագիտություն չունենք»

 ԵԱՀԿ հայաստանյան  գրասենյակն,  ինչպես հայտնի է, առաջիկայում կփակվի: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այդ առթիվ երեկ Հայաստան էր ժամանել և  հանդիպել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանի հետ: «Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված,  մասնագիտությամբ  իրավաբան Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ ԵԱՀԿ հայաստանյան  գրասենյակի փակումը առաջին հերթին բացասաբար կազդի ինտեգրացիոն պրոցեսների վրա: Ընտրությունների՝ ամեն տարի կեղծելը,  իշխանությունների աշխատելաոճը, […]

«Կանաչ լույս». Առավոտ

Պարզվում է՝ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրական տեղամասում իրավունք ունի իր պարտականությունները կատարող լրագրողին ասելու՝ «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», եւ դա որեւէ հանցակազմ չի պարունակում: Այդպիսի եզրակացության է եկել Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանը: Հիշեցնեմ, որ այդպիսի սպառնալիքներով էր […]

Ինչ են անում «խոշոր ձկների» հետ. Ժողովուրդ

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ Հրանտ Կա­րապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է, որ նախկին մարզպետի փեսային հասկացրել են, որ ճաղերի հետեւում չհայտնվելու համար ոլետք է վերադարձնի տարիներ շարու­նակ պետբյուջե չվճարված հարկերը: Դեռեւս 2016թ. մարտին օրաթերթն անդրադարձել էր Մաշտոցի հարկային ծառայության նախկին ղեկա­վար Հրանտ Կարապետյանին, որը 10 տա­րի աշխատելով համակարգում, բացի հարկահավաք լինելուց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի