25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեւո՛ն ջան, հիանում ենք քեզանով. Կարեն Կարապետյանը՝ Լեւոն Արոնյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Լեւոն Արոնյանին՝ շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունում նրա հաղթանակի կապակցությամբ: «12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր… Լեւո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ եւ ոգեշնչման աղբյուր է երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու եւս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս […]

Պաշտոն են տվել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղա­պետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։ Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ։ Հրանտ Բեգլարյանն զբաղվում […]

Կոտայքի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվոող ծրագրերի ընթացքը

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ […]

Թող հաթաթա տա. ընդդիմադիրը՝ նախագահին (տեսանյութ)

ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը գտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ցյուրիխյան արձանագրությունների՝ առ ոչինչ ճանաչելու վերաբերկալ ադեկվատ դրսևորում չէ այսօրվա իրականության նկատմամբ: «Թուրքերի ծնկներն այսօր սկսեցին դրանից դողա՞լ, նրանք այսօր ունեն լուրջ խնդիրներ՝ կլախված Եվրամիության ու ռուսների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը:  «Ես դա համարում եմ ոչ լուրջ»,-հավելեց նա: Ընդդիմադիր քաղաքական գործիչը շեշտեց, […]

Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին: Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջ­պե­­տական հարաբերությունները խորացնելու հար­­ցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով: Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, […]

Եռանախագահները գալու են նախապատրաստելու նախագահների հանդիպումը․ Է․ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ մամուլի ասուլիսին Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել Հայաստանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնին: Սա պետնախարար Դանքնի առաջին այցն է Հայաստան: Մեր հյուրի հետ առաջին անգամ հանդիպել էինք այս տարվա փետրվարին Մյունխենում և […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ: «Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար: Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ […]

Նախագահն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:  Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջև […]

Այդ հարցի մասին անհնար է զրուցել Սերժ Սարգսյանի հետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

 «Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուտ Սահակյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր հանրապետական իր տեսակետը պետք է ասի՝ մեկը պետք է […]

Է. Նալբանդյանն ավելի բարձր նշաձող դրեց. Շավարչ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ քանի որ հետաձգվեց բուն հարցի քննարկումը, այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքը մեկնաբանություններ չի ցանկանում անել, հետո երբ հարցը կրկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի