12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երկիր ծիրանի»-ն քայլեր է ձեռնարկում՝ համահայկական ընդվզմանն ուղղված /տեսանյութ/

«Մենք  սեպտեմբերի 21-ից հետո   անցկացրինք մարզային այցելություններ․ սկսեցինք  Շիրակի մարզից՝ Աշոցք գյուղից։ Այնտեղից սկսելով՝  մեր մարզային այցելություններն  ավարտեցինք Սյունիքի մարզում։ Գրեթե բոլոր քաղաքները ու գյուղերը նույն պատկերն ունեին․ Գյուղերը ու քաղաքաները լքված են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց    «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս շեշտեց՝    հայրենիքը թողած քաղաքացիների մեծ մասը   ՌԴ  […]

«Ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական ցինիզմը». ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ եւ մասնավորապես նշել. «Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին Ժնևում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:  Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների միջև  բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր […]

Այսօր Երեւանն աշխարհի գրավիչ քաղաքներից մեկն է

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Երեւանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ: Մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը մեր հայրենիքի սիրտն է: Երեւանցի լինելը մեծ հպարտություն է: Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ Երեւան մայրաքաղաքը եղել եւ մնում […]

«Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:  Հանդիպման […]

Ես այս պաշտոնին կառչած չեմ. ՊԵԿ նախագահը փակագծեր է բացում

 Henaran.am-ի  մի քանի հարցերին է պատասխանում  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: -Պարո՛ն Հարությունյան, ամիսներ առաջ հանրության ուշադրության կենտրոնում էր արդբեջանական խնձորների հարցը: Հետևո՞ւմ եք իմանալու, թե ի վերջո ինչ էր եղել իրականում: -Գործը հարուցված է, Քննչական կոմիտեն է հավանաբար դրանով զբաղվում, այնտեղ քննվում է,  դատարան է  երևի հասել: Մեր գործառույթից արդեն […]

«Իշտահիդ քացախ». Իրատես

Հայաստանյան ներքաղաքական դաշտում լեթարգիան շարունակվում է «թամաշաների» տես­քով՝ «մթագնելով» քչից-շատից քաղաքական առողջ միտքը, հանրության ենթագիտակցարանն ընտելացնելով էժանագին-աղմկոտ ֆարսերի, որոնք կրկնվում և կրկնվում են՝ հայաստանյան ներքաղաքական կյանքը վերածելով գրեթե ողբերգության։ Ընդ որում, ողբերգակի դերում հիմնականում իշխող կուսակցությունն ու նրա կորիզն են, թե քաղաքապետարանում տեղի ունեցած «ղեբատի», թե խորհրդարանում կատարված «լինչի» դեպքերում։ Չնայած այդ «դեպքերը» չարյաց փոքրագույնն […]

Սա կլինի վերջին հանդիպումը. Հայկական Ժամանակ

Ամենայն հավանականությամբ՝ այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա մեջ Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ գուցե հենց Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի հովանավորությամբ եւ մասնակցությամբ: Բարձր մակարդակով ղարաբաղյան բանակցություններն ընդհատվել են անցյալ ամառ Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ ձեւաչափով հանդիպումից հետո: Եվ չի բացառվում, որ բանակցություններին ռեստարտ տրվի նույն վայրում: Վերլուծաբանները չեն բացառում, որ ՀՀ […]

Եւս մի պատերազմ Հայաստանի դեմ եւ Մոսկվան «հօդս կցնդի». Ժամանակ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ալիեւը չի կարող անվերջ փախչել Սարգսյան–Ալիեւ հանդիպումից, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն այլ հայտարարություն չի էլ անի, եթե նույնիսկ իրավիճակը լինի այլ,եւ իրականում ճիշտ լինեն այն պնդումները, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները։ Ի վերջո, դիմակայությունը նաեւ քարոզչական է, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի