18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անգամ կարկատան չի»/տեսանյութ/

«Բնական է, որ ցանկացած խավ և ոլորտ պաշտպանում է իր շահերը: Ուսանողները բնականաբար գյուղատնտեսության համար ցույց չէին անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:   Պապյանի դիտարկմամբ` տարկետման իրավունքը հանելով հարց չի լուծվում, քանի որ բանակի հզորությունը խարսխվում է տնտեսության հզորության վրա:  «Մնացածը երկրորդական են: Այն մեթոդներով ինչով, որ իշխանությունը ուզում […]

Որոշում է կայացվել հանուն Կարեն Կարապետյանի. Հրապարակ

Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բո­լոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանա­դրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ: Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը՝ սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապե­տի բացակայության դեպքում, կփոխարինի նրան: […]

«Նժդեհի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողը չի կարող նրան անվանել ֆաշիստ» (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսական «Զվեզդա»-ի՝ ՀՀԿ-ին ու Գարեգին Նժդեհին ուղղված քննադատություններին: Ըստ Սահակյանի՝ կարող են տարբեր ուղղորդումներ լինել կամ չլինել: «Չեմ կարծում, որ Նժդեհի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողը կարող է նրան անվանել ֆաշիստ, կամ որ մենք ֆաշիզմի կրողներն ենք»: Նա նշեց, որ Նժդեհի գործունեությունը եղել է […]

Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ […]

Երեւանը կողմ է կարգավորման ռուսական պլանին. 168 Ժամ

Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան՝ Անթալիա-Բաքու-Երևւսն երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված Էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ թերթի աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը: Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ […]

ԱԱԾ-ն անցնում է վարչապետին. Ժողովուրդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայու­թյունը հանրային քննարկման է ներկայաց­րել օրենսդրական մի փաթեթ, որով առա­ջարկվում է փոփոխություններ կատարելհամար, որ մարդիկ երթուղայիններում «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մար­միններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մա­սին» օրենքներում: Վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերից օրաթերթը տեղեկացավ որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահական կառավարումից-խորհրդարանականի անցումով: Ըստ այդմ, ՀՀ […]

Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:  

Ռուսաստանն է այն ուժը, որը կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն Ռուաստանը կարող է լուծել:  Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Էրդողանն այս մասին հայտարարել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս: Էրդողանը լրագրողներից մեկի «Արդյո՞ք Պուտինի հետ քննարկելու եք Լեռնային Ղարաբաղի խնդիրը» հարցին ի պատասխան նշել է, որ նախատեսվող եռակողմ հանդիպման […]

Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին: Հերիբերթ Հիրթենը Հայաստան է այցելել նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալիք «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդաժողովին […]

Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:  Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի