05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այ մարդ կլինի՝ հայամետ լինե՞ք..»

Հայաստանի ու Եմ-ի միջև կնքված պայմանագիրը թւլացնում է ռուսական ազդեցությունը. Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Սակայն այստեղ նա կոչ է անում՝ չդառնալ եվրոպամետ, արևմտամետ, այլ լինել հայամետ՝ միաժամանակ հասկանալով, որ սա դրական փոփոխություններ կարող է բերել Հայաստանին, իսկ Ռուսաստանն էլ մեր անվտանգության հիմնական երաշխավորն է: 

«Իհարկե, մեր երկրում կլինեն սև-մութ ուժեր, որոնք կփորձեն վիժեցնել այս բացված պատուհանը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, սակայն այս գործընթացը պետք է կառավարվի, ժողովուրդն էլ չպիտի որոնի հայամետ, ռուսամետ, թուրքամետ, այ մարդ կլինի՝ հայամետ լինե՞ք: Պետք է անել ամեն ինչ՝ խուսափելու նման իրավիճակից»,-նշեց նա:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, կա պետության արտաքին քաղաքականության ամրապնդման կուրս: 

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջերս աղմուկ հանած հայտարարության մասին՝ Երուսաղեմի ճանաչելու վերաբերյալ, Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ այնտեղ ինստիտուտներն են աշխատում՝ Թրամփի արածը, որը «նորմալ չէ», Կոնգրեսը կասեցնում է. «Եթե հիմա չբխի Միացյալ Նահանգների շահերից, կկասեցնեն, իսկ ես կարծում եմ՝ հավասարակշռված քաղաքականություն է։ Հրեաները կարող են դրանից օգտվել՝ թող օգտվեն»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ