10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վագիֆ Խաչատրյանի գործն ավարտվեց

Բաքվի զինվորական դատարանում ընթացող վարույթում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, Ադրբեջանում Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի […]

Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը, այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ […]

Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք

Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակցի նոյեմբերի 21-ին: Այս մասին իր ֆեյսբոուքյան էջում հսայտնել է նրա փաստաբանը՝ Արսեն Բաբայանը: Նշենք, որ Տաթեւ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, նա կալանավորվել էր բռնության կոչ անելու մեղադրանքով:

«Արխային». Փաստ

Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում գոյություն ունեցող լարվածությունն ու ներքին անհանգստությունները նորություն չեն, որքան էլ փորձ արվի ցույց տալ, թե «դուխով» մթնոլորտ է։ Հատկապես, որ մեծ մասը հիանալի տիրապետում է իրական սոցհարցումների տվյալներին, որոնց համաձայն Փաշինյանի վարկանիշը շարունակական անկում է գրանցում: Այդ իսկ պատճառով, մեր իշխանական աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ թիմակիցների «դուխը» […]

Իշխանությունը քեֆերի մեջ է. Հրապարակ

Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներին, ՔՊ-ում որոշել են շնորհակալություն հայտնել իրենց համախոհներին եւ աջակիցներին․ կան տեղեկություններ, որ վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում կուսակցական քեֆեր են կազմակերպվում, որին մասնակցում են ընտրություններին ակտիվ աշխատած եւ քվեներ բերած ՔՊ-ականները, այլ կերպ ասած՝ տասովշչիկների փարթի են անցկացնում։ Շաբաթ օրն էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվն է քեֆ-ուրախություն արել՝ «Շատո» ռեստորանում, […]

Լեւոն Քոչարյանը ՔՊ-ին հանգիստ չի տալիս. Հրապարակ

«Լեւոն Քոչարյանը երեկ չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։ «Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական […]

Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավորը

2022 թվականին նախկին պատգամավորի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հ իշեցնենք, որ 2021 թվականին Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: 2021-ի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի […]

Քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»

Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Մա, մասնավորապես, նշել է. «Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ […]

«Էդմոն Մարուքյանի ասածները Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականության հետեւանքն են». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը զարմացած չէ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: «Նիկոլի հատուկ դեսպանի ասածներում որեւէ զարմանալի բան չկա, որովհետեւ այս խմբակը՝ Նիկոլի գլխավորությամբ, իշխանության է բերվել արցախյան գործոնն իսպառ վերացնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Զարմացեք, եթե Նիկոլ Փաշինյանը կամ իր հատուկ դեսպանները, իր այլ թիմակիցներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի