10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք և շուրջ 35 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։ Այս մասին ԱԺ-ում տարեկան հաշվետվություն ներկայացնելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Բացի այդ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումարը։ @liveYerevan

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ