Պաղեստինի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել իսրայելական հարձակումը /Տեսանյութ/
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, ով կարող է կանգնեցնել Ռաֆահի վրա իսրայելական հարձակումը:
Նշենք, որ Ռաֆահը Գազայի հարավում գտնվող քաղաք է, որտեղ ավելի քան մեկ միլիոն փախստականներ են ապաստանել:
Պարոն Աբասը, ով ղեկավարում է օկուպացված արևմտյան ափի մի մասը, ասում է, որ ցանկացած հարձակում կարող է հանգեցնել պաղեստինցիների փախուստին Գազայից:
Իսրայելը պարբերաբար խոստացել է հարձակում իրականացնել Ռաֆահում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «կրկնել է իր հստակ դիրքորոշումը» Ռաֆահի վերաբերյալ։
Մասնավորապես, ԱՄՆ-ն բազմիցս ասել է, որ չի կարող աջակցել Ռաֆահում իսրայելական լայնածավալ ռազմական գործողությանը` առանց խաղաղ բնակիչներին անվտանգության ապահովման վստահելի ծրագրի:
Մանրամասները՝ կից տեսանյութում: