17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ էության Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։ Քիչ առաջ Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։ Սկզբում նա նշեց,որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։ Հերթական անգամ պարզվեց,որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։ Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն » ու […]

Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներն ու վերջնագրային, միակողմանի զիջումների պարտադրանքն ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի ապակառուցողական և տեռորիստական հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ նա՝ սեփական ռեժիմի կյանքը երկարաձգելու համար, խոստացել է իր թուրքա-արևմտա-ջհուդական տերերին տարածաշրջանում ստանձնել սադրիչի դեր և իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմական գործողություններ։ Սրա վառ ապացույցները տեսանելի են անզեն աչքով։ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներն ու վերջնագրային, […]

Ալիևի հայտարարությունից պարզ դարձավ, որ պատերազմին «5 պակաս» վիճակում ենք. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 փաստ «իրական Հայաստանի» մասին. Փաստ համար 1՝ երեկ Ալիևը հրաժարվեց խաղաղության պայմանագրից: Փաստ համար 2՝ Ալիևի հայտարարությունից պարզ դարձավ, որ պատերազմին «5 պակաս» վիճակում ենք: Փաստ համար 3՝ Սյունիքն առաջիկա ամիսներին (եթե ոչ շաբաթներին) կդառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական «բազարի» առանցքը: Փաստ համար 4՝ Ալիևը […]

Ալիեւը միջանցք է պահանջում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիեւը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք։ Ծանոթացա Փաշինյանի արձագանքին Ալիեւի երեկվա հակահայկակն ու ագրեսիվ հարցազրուցին։ Ալիեւը Հայաստանը ֆաշիստական պետություն է անվանում,իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության օրակարգ»։ Ալիեւը միջանցք է պահանջում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»։ […]

Էս երկիրը կամաց-կամաց դարձրին որբի գլուխ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ալիեւի երեկվա հայտարարությունները    լրջորեն անհանգստացրել են  մեր հայրենակիցներին, գոնե նրանց, որ հասկանում են պահի լրջությունը, անցած յոթ տարիների  մեջ ապրելու վտանգները։ Բայց, կա  մեկ հանգամանք՝ ալիեւը խոսի թե չխոսի, իր անելիքը գիտի  եւ նպատակային, քայլ առ քայլ  գնում  է դրանց իրականացմանը։ Խոսքը էլի ու […]

Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»: Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին: Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված […]

Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը

Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։ Երրորդ նախագահին և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին արցախյան էստաֆետը փոխանցվեց նախորդ բանակցող պատասխանատուներից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, […]

Արևմուտքն ամեն ինչ կանի, որ ՌԴ-ն արագ վերականգնվելու հնարավորություն չունենա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ թե ռուսների հետ լավ հարաբերություններով կամ Ուկրաինայի ցավերը մեղմելուն, այլ որ ԱՄՆ-ն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանին զսպելու/հավասարակշռելու ուղղությամբ: Առանց այդ էլ Չինաստանը մեծ տեմպերով զարգանում է, […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայրենակիցնե´ր, Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի