29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր խորհրդարանական ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն. ՀՀ վարչապետ

«Արդեն ասել եմ, որ հայաստանյան իրադարձությունները սխալ է համեմատել ոչ միայն Վրաստանի, Ուկրաինայի, այլև որևէ այլ տեղի հեղափոխության հետ»,-այսօր Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ իրենց շարժումը չի ունեցել և չունի դավադրության օրակարգ: «Առնվազն այս փաստը ապացուցում է, որ այս գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդյունքում անվանվել է […]

209 զինվորականները պետք է պատժվեն. Վիգեն Սարգսյանի խորհուրդը ապագա Պ նախարարին

«Զինվորականների մասնակցությունը համազգեստով քաղաքական ակցիաներին անթույլատրելի է: Ապագա նախարարին խորհուրդ եմ տալիս նման հարցերում լինել շատ կոշտ և շարունակելով ավարտին հասցնել ծառայողական քննությունը:Ես ընդունել եմ զորամասի հրամանատարի հրաժարականը և այն ուղարկել նախագահի մոտ հաստատման: Ցավով եմ դա ասում, քանի որ այդ հրամանատարը ինձ համար շատ թանկ մարդ էր և շատ արժանապատիվ սպա: Ամեն դեպքում, եթե […]

Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահների կողմից շնորհավորանք չստանալու մասին

«Դրանք միջպետական հարաբերությունների դաշտում են, և չեմ կարծում, որ ճիշտ է նույն հարթության մեջ դնելը երկու հարցերը»,-այսօր Արցախում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն շնորհավորել են ԵՄ և ՌԴ պաշտոնյաները, սակայն ոչ ՀՀ նախկին նախագահները: Նա նշեց, որ քիչ առաջ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ, ՊԲ հրամանատարի հետ, զրուցել […]

Վարչապետ Փաշինյանի գրասենյակից տեղեկացնում են

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:  Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ […]

Բանակցային այդ ֆորմատը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ժողովուրդը. ՀՀ վարչապետ

Այսօր Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը հասնելու համար, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։   «Բայց նաև կարծում եմ, բանակցային այդ ֆորմատը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ դրան չի մասնակցում նաև հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ժողովուրդը», […]

Այդ օրերին ոչ մի զանգ չստացա Փաշինյանից. Վիգեն Սարգսյան/տեսանյութ/

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հանրապետության հրապարակում և Ազգային Ժողովում՝ սահմանային գոտում հակառակորդի զինտեխնիկայի  կուտակումների մասով հնչեցրած հայտարարություններին: «Դա բացարձակ անարգանք է ոչ միայն Պաշտպանության նախարարի, այլ նաև սահմանին կանգնած զինվորների նկատմամբ: Այդ օրերին ես ոչ մի զանգ չստացա, ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ Սասուն Միքայելյանից և ոչ էլ Արարատ […]

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում լուծված չէ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այս պահին կարևոր է կենտրոնանալ խորհրդարանական ազատ ու անկախ ընտրությունների անցկացման վրա: «Նրանք կայանան մաքուր համամասնական համակարգով՝ բացառելով կոռուպմացված ռեյտինգային համակարգը, քայլեր արվեն, որ գործարարները չմտնեն պառլամենտ կամ գործադիր իշխանություն, թող բիզնեսմեններն զբաղվեն բիզնեսով, գաղափարական մարդիկ՝ քաղաքականությամբ»,-այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ նախկին պատգամավորի՝ քաղաքական ճգնաժամը Հայաստանում […]

Ինձ համար Դավիթ Տոնոյանը հարմար է. Վիգեն Սարգսյանին դուր չի եկել նրա արարքը

«Երկրին, ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբերձևերով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ մասնագիտական աշխատանքը՝ հենված փորձի վրա միշտ անհրաժեշտ է: Նա  նշում է, որ քաղաքականությունից ևս չի պատրաստվում հեռանալ: «Պետական կառավարումը ինձ համար մասնագիտություն է և ոչ թե հոբբի»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը համոզնունք հայտնեց […]

Շատ մեծ գործ է արել. Զուրաբյանը՝ Փաշինյանից

Ժողովուրն այլևս հանդուրժողական չի լինի անարդարությունների նկատմամբ. այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա շնորհավորեց հայ ժողովրդին, ինչպես նաև նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Շատ մեծ գործ է արել: Հիմա առաջին քայլն ենք արել, դեռ բավական անելիքներ ունենք: Ի դեպ, մեծ դեր խաղաց նաև անցած տարիների պայքարը, այդ թվում «մարտի 1»-ը»,-նկատեց […]

Փաշինյանի հետ երբեք չեմ աշխատի. Վիգեն Սարգսյան/տեսանյութ/

«Մեր սահմանադրությունը չի ենթադրում նախարարի պաշտոնակատարի հրաժարական և ես անթույլատրելի եմ համարում այս իրավիճակում չաշխատելը, քանի որ մենք պատերազմող երկիր ենք»,-այսօր՝ մայիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ ինքը բացառում է աշխատանքը նոր կառավարության հետ, որովհետև նախարարի աշխատանքը զուտ աշխատավարձ հետապնդող աշխատանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի