06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի տեխնիկական հնարքը

«Երիտասարդներին ներգրավելը հիմնական մեսիջ ունի՝ հասարակությանը հասկացնել, որ նոր ոգի է բերվում կառավարման համակարգ. այն գաղափարախոսությունը, որ կար համաժողովրդական շարժման ժամանակ, ներմուծվում է արդեն կառավարման համակարգ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով նոր կառավարության կազմի մասին: Հակոբյանը նշեց նաև, որ երիտասարդներին ներգրավելը նաև տեխնիկական հնարք էր: «Երիտասարդներին փոքր-ինչ խնայելու են քննադատել, […]

Անհանգիստ եմ. ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին

Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը […]

Սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո այս նշանակումը տարակուսանք է առաջացնում

Օնիկ Գասպարյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Գրում է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: 

Փոխըմբռնում

Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ: Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Թափանցիկ […]

ՀՀԿ-ի ուրվականի դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է նոր թիրախ փնտրեն. Աշոտյան

«ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա: Մենք որոշել ենք աջակցել նոր կառավարությանը՝ լինելով կառուցողական ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ի գոյությունը խորհրդարանում, կարծում եմ, որ նոր կառավարության համար մեծագույն առավելություններից մեկն է, որովհետև ձևավորված թիմը կարող է օգտվել ոչ միայն ՀՀԿ-ի  […]

Միթե՞ նա իրեն թույլ կտար նման բան անել …

Ո՞վ է տեղյակ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական բանակի, ո՞ր զորամասում է ծառայել…Եվ ծառայե՞լ է առհասարակ, թե՞ ուղղակի տարիները գլորել է… Служба идет солдат спит… Ընդդիմադիր և սկզբունքային լրագրողներին չի՞ հետաքրքրում այլևս նման փաստերը, թե՞ слабо… Իր բարձրաստիճան պաշտոնյա հարազատը բնականաբար չի հովանավորել ու չի օգնել, չի օժանդակել…Ինչպե՞ս կարելի է… Միթե՞ նա իրեն […]

Համացանցում հայտնվել է Փաշինյանի անունից հանդես եկած պրակերների և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի զրույցի ձայնագրությունը  

Պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, որի ընթացքում քննարկվել են Փաշինյան-Պուտին հանդիպման, Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող […]

Ղարաբաղի խնդրի կարգավորման համար կտրուկ քայլեր պետք է իրականացվեն. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։ «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է Քահրամանը: Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը […]

Արցախի հետ կապված հայտարարություններ կան, որ վտանգավոր է անել

«Եթե քաղաքացին մի քանի ամիս հետո տեսնի, որ իր թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, կհիասթափվի հեղափոխությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:  Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի կառավարությունը: «Շատ լավ երևում է ԿԳ նախարարի աշխատանքը, հատկապես մասնավոր դպրոցների, բոլոնյան համակարգի մասին պատկերացումները: Իհարկե, նոր եկածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի