02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. Փաստ

Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ իշխանությունների հանձնողականության բոլոր պայքարողների հասցեին այս օրերին իշխանությունները կեղտոտ քարոզարշավ են կազմակերպել։ Սակայն ուշագրավ է, որ առաջին պլան են մղվել մերձիշխանական մշտական սատելիտները, մի քանի ֆեյսբուքյան հայհոյողներ ու ֆեյքային ողջ արսենալը: Իսկ իշխանության ներկայացուցիչները մեծամասամբ հրապարակային ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս տեղի ունեցողի […]

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել: Ըստ նրա` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը […]

Դուք արդեն տեսել եք դժոխքը, ուրեմն՝ ոտքի․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք արդեն տեսել եք դժոխքը, ուրեմն՝  ոտքի․․․ Չեմ ուզում ասել, որ վեց  տարի առաջ նիկոլիստների ստերը լսելով,  ոտքի  ելնելով  որոշները  մերժեցին  իրենց երկրում  խաղաղ , անվտանգ, ապահով ապրելու իրականությունն ու  իրավունքը։ Չեմ ուզում ասել, որ վեց  տարի առաջ սկսվեց Արցախը թուրքին հանձնելու  օպերացիան։ Չեմ ուզում […]

Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ Հրապարակ

Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական […]

Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ Հրապարակ

Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանն ԱՄՆ գործուղման է մեկնել։ Աղաբաբյանի եղբայրը՝ գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում ասաց. «ԱՄՆ է մեկնել ապրիլի 16-ին՝ 2 շաբաթով։ Գործուղում է, Նոյեմբերյանի տնտեսական զարգացման ծրագրով է գնացել։ Գլենդելի […]

Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել եկեղեցու դեմ արշավը

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։ Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն […]

Իշխանությունը պարզապես հանձնում է Տավուշի ուղղությամբ մեր առաջնագիծը. Տիգրան Աբրահամյան

Տեղի են ունենում միակողմանի զիջումներ, հավաքվել են մեծ թվով մարդիկ, որոնք հարակից գյուղերի բնակիչներ են և առաջինն իրենց վրա են զգալու, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն  ազդելու ամբողջ ՀՀ֊ի վրա. այս մասին Ոսկեպարում ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անվան […]

Իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը կարծում  է՝, որ իշխանության համար Հայ Առաքելական  եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է, եկեղեցին էլ թիրախավորում են, քանի որ գիտակցում են՝ իրենց վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է։ «Ես ուրախանում եմ, որ իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն ու նրա հավատարիմ սպասավորներին․ սատանան ոչնչից չի վախենում, բայց շան նման սարսափում է հոգևորականի ստվերից անգամ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի