ԶՈւ նորանշանակ շտաբի պետը
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է վարչապետ Փաշինյանը:
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է վարչապետ Փաշինյանը:
Պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, որի ընթացքում քննարկվել են Փաշինյան-Պուտին հանդիպման, Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող […]
Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։ «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է Քահրամանը: Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը […]
«Եթե քաղաքացին մի քանի ամիս հետո տեսնի, որ իր թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, կհիասթափվի հեղափոխությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի կառավարությունը: «Շատ լավ երևում է ԿԳ նախարարի աշխատանքը, հատկապես մասնավոր դպրոցների, բոլոնյան համակարգի մասին պատկերացումները: Իհարկե, նոր եկածը […]
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինեց գրավով: Արդեն հայտնել ենք, որ ըստ դատարանի որոշման, Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Կարո Եղնուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանին և նրա դատական համակարգին չխառնվելու որոշումը: «Իմ […]
Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության […]
Այսօր՝ մայիսի 24-ին հարաժարական է տվել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն նախկին մարզպետը համայնքների ղեկավարների եւ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ է հայտնել իր հրաժարականի մասին: Նա շնորհակալություն է հայտնել եւ համայնքների ղեկավարներին, եւ իր աշխատակազմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ այն արգասաբեր էր մարզի զարգացման գործում: Տեղեկությունը ճշտելու համար համար NEWS.am-ը […]
Եթե որոշվի, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա նախագահի պարտականությունը կլինի այն, որ իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ ընտրությունները լինեն արդար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի 2017 թ-ի մրցանակի հանձման միջոցառումից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Հարցին՝ արդյոք Հայաստանում այժմ կան […]
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 24-ին, որոշեց ՀՅԴ պատգամավորի մանդատը վայր դրած Արմեն Բաբայանի փոխարեն պատգամավորական մանդատ տրամադրել ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուին՝ Սպարտակ Սեյրանյանին: Նշենք, որ օրեր առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը վայր էր դրել պատգամավորի մանդատը:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը: ԿԸՀ նիստի օրակարգում են «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում» հարցերը: Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատանքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ԿԸ […]
























