27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում […]

Հանդուրժող տեսակի պակաս կա

Հանդուրժողականությունն ու մարդկային վերաբերմունքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ որպես պետական գործչի ու մարդու ամենաբնորոշ գծերից էր: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում Անդրանիկ Մարգարյանը  կարողանում էր բոլորի հետ երկխոսել:  «Մեր հանրապետության պատմությունը եւ ներքաղաքական կյանքը շատ սուր իրավիճակներ են ունեցել,  բայց Անդրանիկ Մարգարյանը միշտ […]

Գալուստ Սահակյանը չի կարծում, թե երկրում մեծ փոփոխություն է եղել

Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառանալով Հայաստանի նեքրաղաքական փոփոխություններին ու Հանրապետականի նոր դերակատարությանը՝ որպես ընդդիմություն, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ երկրում շատ մեծ փոփոխություն է եղել:   Նրա խոսքով, Հանրապետականը շարունակում է առաջատար կուսակցություն մնալ:  «Ես չեմ կարծում, որ մեծ բան է փոխվել մեր հայրենիքում: Միակ խնդիրը հետեւյալն է՝ […]

«Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի: Անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին՝ Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ հայերը […]

Վահրամ Բաղդասարյանը շնորհավորել է

Հարգելի՛ պարոն Պապիկյան, Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքներս՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու կապակցությամբ: Սա մեծ հաղթանակ է ոչ միայն Ձեր, այլև ողջ հայության համար: Ձեր երկար տարիների նվիրվածությունը և ներդրումը Կանադայի հայկական գաղութի կյանքում անգնահատելի է: Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում՝ Կանադան առաջիններից էր, որ ձեռք մեկնեց Մեծ Եղեռն վերապրածներին և […]

Գալուստ Սահակյանի որդուն կփոխարինի Լենա Նազարյանի ամուսինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Նշենք նաև, որ Նարեկ Բաբայանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա […]

“Личная неприязнь”

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է իր տեսակետը, թե Տեր Մեսրոպը՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականը հանրակրթությանն ամենամեծ վնաս  հասցրած անձանցից է։ «Արարատյան բակալավրիատի աուդիտով  չէ, որ ես պետք է այդ կարծիքը հայտնեմ։ Մինչեւ աուդիտն եմ այդ կարծիքը հայտնել եւ շարունակելու եմ պնդել»,-նշեց նախարարը, ով մինչ այդ հայտարարել էր, թե Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնելու հրահանգ […]

Դիմում են ԱԺ պատգամավորներին

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը: Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել և շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է: Տարբեր […]

Երբեմն Սփյուռքից փորձում են ուղղորդել Հայաստանի գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է. Տարոն Աճեմօղլու

Երբեմն Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն: -Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարեւորությունը ձեր տեսակետից ինչո՞ւմն էր: Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն […]

ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին /տեսանյութ/

Հայաստանի հանրապետական կուսակցության վերնախավը ՀՀԿ նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգել է կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Հանրապետականներն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Մարգարյան ընտանիքի անդամների հետ Պանթեոնում ծաղիկներ են խոնարհել Անդանիկ Մարգարյանի շիրիմին։ Պանթեոն են այցելել նաեւ քաղաքացիներ, Անդրանիկ Մարգարյանի գաղափարների համակիրներ։ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 67 տարեկան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի