08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դե լավ էլի տղա ջան, հասկացանք, հանգստացի, ոչ քարը քարին ես դրել էս երկրում, ոչ մի կաթիլ արյուն ես թափել

Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել է ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին, որովհետև վերջինս հրապարակային վիրավորանք է հասցրել երկրի խորհրդանիշին՝ նախագահին: Ժաննա Գալստյանն այս կապակցությամբ ասաց, որ Հայկ Խանումյանն իրավունք ունի պահանջել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, բայց իրավունք չունի վիրավորել երկրի խորհրդանիշ համարվող նախագահին: «Որպես քաղաքական ուժ՝ Հայկ Խանումյանին հնարավորություն […]

Քրեական հեղինակություններից ևս մեկը ձերբակալվեց ԱԱԾ-ի կողմից

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 29-ին, ձերբակալել է հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կոնեւսկոյ): Այս մասին ասել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, ԱԱԾ-ն ստուգումներ էր իրականացնում Արտյոմ Հարությունյանին պատկանող տարածքում: ԱԱԾ-ն երեկ գործողություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանեւսկոյ) տարածքներից է: […]

Ամեն ինչ կանենք, որ հենց ՃՈ-ն թելադրի խաղի կանոնները

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ Հաշվառման-քննական բաժինների վերաբերյալ լավ լուր ունի. «Երևան քաղաքում և մարզերում նախկինում չափազանց շատ էին խնդիրները։ ՃՈ պաշտոնյաների հետ ու տեղում այդ հարցը կարգավորել ենք, մի քանի օր գործընթացին հետևել ենք, հիմա էլ հանրային վերահսկողություն ենք իրականացնում։ Հերթերը, վարորդականի տեսական և գործնական քննությունները վարորդների համար […]

Ես պատերազմի վտանգ եմ տեսնում. Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել և պատմեց, թե ինչպես են իրեն առաջարկել դառնալ Երկրապահ կամավորական միության նախագահ: Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսել է ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին` թացը չորի հետ խառնելով: «Կային […]

Քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողե՛ք այն ու հեռացե՛ք

Ժաննա Գալստյանի կողմից «եկվոր» բառի օգտագործման համար ներողություն եմ խնդրում երբևէ Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին: Աղաբեկյանը, մասնավորապես, գրել է. «Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն […]

«Լիդիան»-ի աշխատակիցները կոտրել են մեքենայի ապակիները. Բնապահպան(տեսանյութ)

«Լիդիան Արմենիա»-ի  աշխատակիցները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել հանքում իրենց աշխատանքները: Այս մասին ասաց  «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը: «Արդեն մեկ շաբաթ է, ինչ փակ է Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, սակայն այսօր հանքի աշխատողներն են բողոքի դուրս եկել եւ փակել են Ջերմուկ տանող ճանապարհը եւ նույնիսկ Ջերմուկ  գնացող մեքենայի […]

Սերժ Սարգսյանը ԵԿՄ նախագա՞հ

Որպես Երկրապահ կամավորների միության նախագահ շրջանառվում են Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Սեյրան Սարոյանի, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունները: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանը: Վերջինս նույնպես պատրաստվում է դնել իր թեկնածությունը: Սակայն միության շատ անդամներ դեմ են, որ միությունը կառավարվի մեկ անձի կողմից: «ԵԿՄ-ն պետք է ունենա մեկ նախագահ: […]

Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: Այդ մասին […]

Սադրիչ գործողությունները կարող են վտանգել հավատավորների բարի անունը. կաթողիկոսը տեսաուղերձ է հղել

Ամեն հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն ուղերձ է հղել, որտեղ  անդրադառնում է նաեւ իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել է բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին: «Սիրելի´ հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցականներ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի […]

Քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը բարոյական չէ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը ասաց, որ քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ անբարոյական, և ավելացրեց, որ նրանք  պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ:  «Դա անարդարացի է եւ անհավասար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում՝ ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի