Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում. Ձեզ դուր եկավ այդ միտքը հա՞, ոնց որ. Կառավարության նիստը սկսվեց կատակով
Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփոթվեց եւ հարցը ներկայացնելու համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացրեց որպես ՀՀ ֆինանսների նախարար: Սա աշխուժություն մտցրեց ներկաների շրջանում: Փաշինյանը կատակեց. «Ներողություն, երեւի ձեր մասին էի մտածում, պարոն Ջանջուղազյան: Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում: Ձեզ դուր եկավ այդ միտքը հա՞, ոնց որ»: […]





































