23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Такой маленький, а уже еврей…» . Շանթ Հարությունյանի կշտամբանքը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ճիշտ չի վարչապետի կողմից համեմատություններ անել, ընկերներին ընկերների դեմ հակադրել: Խոսք կա, մի արա ուրիշին այն, նչ չես ուզենա քո նկատմամբ անել: Ցավում եմ, որ ՆԻկլոլ Փաշինյանը, նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ, վարակի պես բացասականը տարածվում ա»,-այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով իր ազատ արձակման հետ կապված վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը:

«Դա նուրբ մանիպուլյացիա ա, որը ի վերջո վատ բաների տանող երուույթ ա դառնալու երկրի համար: Ի միջիայլոց,  էնպես չի, որ Սերժը  ի սկզբանե սրիկայությամբ եկավ իշխանության, միանգամից չի, որ սրիկայանում են: Մի խոսք կա՝ ասում են такой маленький, а уже еврей : Սենց պահ կա, ես ուզում էի ասել՝ չի կարելի, սա էլ թող լինի իմ  կշտամբանքը Փաշինյանին:  Դա սազական չի մարդուն, տղամարդուն , պետության ղեկավարին, որ ինչ-որ մեկի դեմ հարց ունենա, մյուսներին հղում անի»,-հայտարարեց նա:

«Տարածել են, իբր ինձ ազատել են ես չեմ ուզում: Չկա տենց բան, դա սուտ ա ու խաբեություն, իմ տղեն ասել ա էդ մասին»,-հայտարարեց նա եւ հավելեց. «Բաց ռեժիմը ազատություն չի, երբ մենք պահանջում ենք արդարացում, մենք նկատի ունենք արդարադատություն: Էդ մասսան որ ասում ա՝ թող հելնի, թող իմանա, որ ճնշում ա իմ արդարադատությունը, ուզում ա, որ անարդարադատություն լինի»: Նա ասաց, որ բաց ռեժիմը իր տիպի մարդու համար անընդունելի է:

Նա հայտարարեց, թե իրեն անազատության մեջ պահելը ռուսական ԿԳԲ-ի պատվերն է:  «Ռուսաստանի դիրքերը միջազգային ասպարեզում թուլացել ա: Մտածում ա՝  Հայաստանի դրածոներին հանձնարարություն տա,  ասի՝ մեզ համար կարեւոր չի,  որ ինքը գիտի ռուսներով զակազ ենք տվել, դուք էլ պատվեր կատարողն եք, կարեւորը՝ ժողովուրդրը դա չիմանա, որ չիմանա, ժողովրդի մեջ տարածեք, որ Շանթին ազատում ենք, բայց Շանթը կզրկվի այն գործունեությունից, ինչի համար բանտում ա հայտնվել: Ժողովուրդը կասի բա Շանթին փողոցում տեսնում եմ, բա խի չի ԱԺ ընտրություններին մասնակցում»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ բաց ռեժիմի պայմաններում արտահերթ ընտրություններին չի կարող մասնակցել, քանի որ դեռ պատժի կրման պայմաններում է լինելու:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդրի վերաբերյալ հայտարարել էր. «Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց»: Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էլ հայտարարել էր. «Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը: Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ