09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ:   Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ […]

Ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել». Գ. Պետրոսյան

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Իմ անձնական կարծիքն է, որ իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն… Պաշտոնական լրատվությունը մի կողմ, բայց ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել»… Իհարկե, անձամբ ես այն կարծիքին եմ, որ […]

Մարուքյանը վիրավորվա՞ծ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս […]

Մերկելի համար նախագահից վերցրել են նրան սպասարկող BMW-ն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին: Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:   Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել […]

Մանվել Գրիգորյանի ծննդավայրում ստուգումներ են սկսվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։   «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ […]

Բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաեւ փակման վտանգի առջեւ, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը: Արդյունքում, մեր ունեցած […]

Դատավորները չեն հանդարտվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ: 7 հոգի չէին արժանացել […]

Եթե մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել. Անգելա Մերկելը՝ ԼՂՀ հիմնահարցի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին: «Ես արդեն արտահայտվել եմ այս առնչությամբ, մենք որոշել ենք համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեստագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որովհետև մեր համար կարևոր են ԼՂ հարցով բանակցությունները: Եթե […]

Հայտնի է ՀՅԴ-ի կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018թ. սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» կենտրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գերմանիայի կանցլերը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի