23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան

ԲՀԿ կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի գնահատականով՝ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավներին անձամբ ինքը որևէ խախտում չի նկատել: «Պետք է ունենանք նոր իրավիճակ, այն պայմանավորվածությունը, որ քաղաքական ուժերն ունեին, որ հարգալից լինեն, կոռեկտ լինեն, շատ առումով մի փոքր խախտվեց, տեսանք՝ սոցցանցերում ինչ գնահատականներ եղան, անձնական վիրավորանքներ, որն անընդունելի է: Նման գնահատկաններին արձագանքեցինք, և կարծում եմ, որ շարունակություն չպետք է ունենա»,-ասաց նա:  

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ավելացրեց, որ անձնական վիրավորանքի տիրույթը իրենց համար ընդունելի չէ: Եվ իրենք կոչ են արել իրենց գործընկերներին վերադառնալ բնականոն քարոզարշավի ընթացքին:

Անդրադառնալով քարոզարշավի ինչ-որ չափով քաղաքականացված լինելուն Մելքումյանն ասաց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ են:

«Նախ պետք է հասկանալ, որ Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական ընտրություն է, կուսակցություններն առաջադրվում են համամասնական ցուցակով, ինչը նշանակում է դասական քաղաքական ընտրություն: Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ