Արտակ Զեյնալյանը ծրագրային տեսլական ունի
Ինչպես արդեն գիտենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, դրանից հետո որոշվեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է նաև «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Վրեջինս գիտի և լավ է պատկերացնում Երևանի առաջ ծառացած խդիրների լուծման տարբերակները:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ խնդիրներից առաջնայիններն են աղբահանությունը, տրանսպորտը և կանաչապատումը, սրանց կողքին քաղաքապետի թեկնածուն առանձնացրեց ամենակարևորը՝ Երևանը մասնատված է. «Բացակայում է այն գիտակցումը, որ պրոբլեմները համընդհանուր են և բյուջեն միասնական է»,-ասաց Զեյնալյանը, հավելելով՝ կարիք ունենք ներդրումային միջոցները ավելացնելու՝ առաջացած խնդիրերը լուծելու համար:
Համայնքներում հանդիպող առաջնային խնդիրներից Զեյնալյանը բարձրացնում է աղբահանության հարցը. «Բակերում առաջացած անտանելի վիճակը մտահոգիչ է և խանգարում է նաև զբոսաշրջության զարգացմանը»,-փաստեց նա:
Ինչպե՞ս են պատրաստվում պատշաճ կերպով իրականացնել աղբահանության լուծումները, երբ ամբողջ Երևանը գրեթե համատարած աղբի մեջ է, Զեյնալյանը գիտի՝ աղբահանության խնդիրը բազմաշերտ է, այն պայմանավորված է աղբավայր տանող ավտոճանապարհի որակով, որը պետք է վերանայել հատուկ ծրագիր մշակելով:
«Լույս» դաշինքի ծրագրից չի վրիպել նաև Երևանի ճատրատարապետական տեսքի խնդիրները, նրանք արծարծել են այդ հարցերը ևս. «Ունենք ծրագիր և մեր խնդիրներից է ունենալ մեծ պլան, ոճ և հաստատել դրանք: Մեզ չի բավարարում այն ճարտարապետական տեսքը, որն այսօր կա»,-նշեց Զեյնալյանը;
Վերջինս շեշտեց՝ Երևանում կառավարումը լինելու է ներառական և հաշվի է առնվելու Երևանցու կարծիքը և տեսակետը. «Մեր նպատակն է դասականից տարբերվող ղեկավարում իրականացնել Երևանում»,-ընդգծեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: