Վարչապետի սիրտը մի գցեք այդ զզվելի կասկածը. Իրավունք
Որոշ կայքեր զարմանալիորեն հանգիստ չեն թողնում մեր սիրելի վարչապետի ամենավստահելի մարդուն՝ ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ. «Ասուլիսի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր
Վանեցյանը խոսելով հեռախոսազրույցի պահին իր գտնվելու վայրի մասին ասաց. «Ուրեմն, այո ես Ռուսաստանում չեմ եղել։ Ես եղել եմ Ժնեւ քաղաքում՝ դուք գիտեք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված մեկնել էի Էնտեղ, որոշակի հարցեր կար քննարկելու»։
Արթուր Վանեցյանի այս հայտարարությունից հետո շւստերի մոտ հարց առաջացավ, թե ով պետք Է Արթուր Վանեցյանի հետ քննարկեր ՀՖՖ նախագահի ընտրության հետ կապված հարցեր, երբ նրա թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է սեպտեմբերի 13-ին»։ Լավ, բա դուք մարդ եք, գոնե մանանեխի հատիկի չափ հավատ ունեցեք, որ ԱԱԾ պետը պայծառատես է եւ հուլիսի վերջերին արդեն գիտեր, որ ֆուտբոլ է ղեկավարելու, եւ վարչապետի սիրտը մի գցեք այդ զզվելի կասկածը, որ այդ մարդը ոչ թե ժնեւում, այլ Մոսկվայում է եղել…
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: