05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանը դիմել է ՔԿ–ին՝ միջնորդելով իրեն տուժողի կարգավիճակ տալ գաղտնալսման գործով

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս մասին հայտնել են  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ «Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, […]

ԸՕ-ի հետ կապված ՀՀԿ-ն դեռ քննարկելու հարցեր ունի. Վահրամ Բաղդասարյանը չի բացում գաղտնիքը

Ընտրական օրենսգրքի հետ կապված ՀՀԿ-ն դեռ քննարկելու հարցեր ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Դիտարկմանը, որ, եթե ՀՀԿ-ի առաջարկները չեն ընդունվել, ինչպես պնդում է Վիգեն Սարգսյանը, ի՞նչ են քննարկելու, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասել, որ չեն ընդունվել: Մենք պայմանավորվել ենք, որ առաջարկություններն անենք, կառավարության ներկայացուցիչներն […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից: 

Պաշտպանները պահանջում են հստակեցնել Մայրապետյանի մեղադրանքն ու ազատ արձակել նրան

Գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը մի քանի միջնորդություն է ներկայացրել ՀՀ դատախազություն և նախաքննական մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով հստակեցնել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը։ Բացի այդ, փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մայրապետյանին կալանավորելու և նրա նկատմամբ գրավ չկիրառելու մասին։ «Մեզ համար անհասկանալի է մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, դրա […]

ՀՀ ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ

Մեր զորամասը շատ փոքր էր, ու դրա նեգատիվ հետևանքներից մեկը գրականության միկրոսկոպիկ ֆոնդով գրադարանն էր: Երկու տարում ստիպված էի կարդալ գրեթե ամեն ինչ` հրետանու ձեռնարկներից սկսած, ինչ-որ պիեսի սցենարով վերջացրած, բայց մի հատ գիրք ահավոր տպավորել էր ինձ, այն աստիճան, որ համարյա 15 տարի հետո էլ հիշում եմ: Գեղարվեստական գրականություն չէր, այլ բավականին լուրջ պատմական […]

Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է Նիկոլ Փաշինյան լրագրողին. Մանվել Գրիգորյանի պաշտպան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերված զինվորական սնունդն ու պարագաները գրանցված են եղել ԵԿՄ-ի հաշվեկշռում, այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: «Կարող եմ փաստել, որ վերջինիս մեղսագրված մեղադրանքը հնարովի-հնարածին է, վերջինս այդ արարքը չի կատարել և լիահույս եմ, որ նախաքննությունը շուտով գնահատականը կտա։ Ինչ վերաբերում է պահեստում հայտնաբերված նամակներին, […]

Դեսպանները ֆուտբոլ կխաղան՝ հանուն խաղաղության /տեսանյութ/

Հայաստանում Իրաքի Հանրապետության Դեսպանությունը «Դիվանագիտական Ակումբ»-ի հետ  համատեղ, առաջին անգամ ողջ տարածաշրջանում հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն է օտարերկրյա դեսպանությունները համախմբել մեկ հարկի տակ և ստեղծել Դիվանագիտական ֆուտբոլային թիմ: Առաջին ֆուտբոլային հանդիպումը անցկացվելու է «Ամբասադոր» ֆուտբոլային թիմի և ՀՀ  Արտաքին Գործերի  Նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբի միջև: «Դիվանագիտական Ակումբի» հիմնադիր Լևոն Դավթյանը «Հենարան» մամուլի […]

Փաշինյանը պատասխանում է Հունան Պողոսյանի նշանակումից դժգոհներին

«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու»,-այս մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար […]

Հեռացող մեսիջ. Փաշինյանի պատասխանը ԱՄՆ դեսպանին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ուշագրավ հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։ Հիշեցնենք,  դեսպան Միլսը  EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսն ասել է, […]

Պարո՛ն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին. Մանվել Գրիգորյանի փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած հանցանքները ներկայացվել են չափազանց ուռճացված և վատ ձևով: «Պատկերացրեք փաստաբանի վիճակը, երբ խոսում է անմեղության կանխավարկածից և հանրության մի ստվար զանգված, որոնց մեծ մասը  ընտրությունների ժամանակ տասը հազար դրամով վաճառվում էին, այսօր քննադատում են մեզ և հայհոյախառը բաներ են ասում»,-ասաց նա և հավելեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի