Ազգային ժողովը վարչապետ է ընտրում /Ուղիղ միացում/
Հանրապետական խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանիկառավարության աշխատանքը եւ կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում: Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: «Աժ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: […]
Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք: Եթե այսօր վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, և խորհրդարանն էլ միայն մեկ […]
«ԱԺ կանոնակարգ–օրենքում» փոփոխություններ անելու օրենքի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Այս մոտեցումն ընկած էր […]
Հարգելի հայրենակիցներ. գործուղման լինելու պատճառով հայտարարությունս անում եմ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։ Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին , իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի լայվերին ու սպառնալիքներին։ Դրան հակառակ ականատես եղանք նաև իմ կուսակցական որոշ գործընկերների ու խմբակցության արժանապատիվ, սկզբունքային ու քաղաքական վարքագծին […]
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները նախապատրաստում են Ալիևի այցը Վաշինգտոն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ «Թրամփ-Ալիև հանդիպումը կարծես հաստատված է։ Ադրբեջանը ցանկանում է ստրատեգիական համագործակցության համաձայնագիր ստորագրել ԱՄՆ հետ»,-գրել էր քաղաքագետը: Տեղեկությունը Հայաստանի համար , անշուշտ մտահոգիչ է: Հիշենք, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում այդպես էլ չեղավ, երբ Հայաստանի վարչապետը Նյու Յորքում էր՝ […]
Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին, ով չի ճանաչում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը և ժամանակին պնդում էր, որ չի հավակնում ՍԴ անդամ դառնալուն: Փաշինյանի առաջարկած համաներման տակ ընկնում է նաև Մանվել Գրիգորյանը, ում տուշոնկեքում հանցակազմ չեն գտել: Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին բարեփոխումը մրցավարների աշխատավարձի 30%-ով կրճատումն է: Տնտեսական ակտիվությունը զրոյացել է: Մինչ օրս հայտնի […]
ա/․Նաիրան պատրաստվում է Գագիկ Կոլյայիչին կաստում շալվար հագցնել․ -Մեղքը վրայից հանե՞լ․․․․ -Ախր ԲՀԿ-ն՝ -Ամենամեղավորն էր էս ամենում․ -Որովհետեւ ՀՀԿ-ն ազնավաբար ասել էր՝ դեմ եm․ -Դեմվեց․ -ԲՀԿ-ն` – ՀՈՒՇԱԳԻԻԻԻ՜Ր է ստորագրել․․․ -Իսկ ամենամեծ հուշագրիստը չէր եկել․ -Զի զկարմիր սպարտիվկան զգեցել․․․ -Բայց ոնց որ Նիկոլին ուզում էին ասել՝ -Առանց մեզ՝ չես կարող․․․ մենք քեզ դարձրինք վարչապետ․․․ իմացած […]
Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ է արել Երեւանի փողոցներում՝ պարզելու համար մեր համաքաղաքացիների կարծիքը, արդյոք համաձայն են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան: Պատասխաններին ծանոթացեք տեսանյութում:
Ազգային ժողովում վաղը կհրավիրվի հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը։ Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր` 18.00-ին: ԱԺ մյուս խմբակցությունները չեն առաջադրել թեկնածուներ և, ըստ իրենց հայտարարությունների, չեն էլ առաջադրելու։ Ըստ Սահմանադրության՝ եթե […]




























