27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում. տնտեսագետ

Հայաստանում տնտեսության ակտիվության թվերն այդքան էլ լավը չեն, բայց այդ թվերի վրա շատ կենտրոնանալ պետք չէ, խնդիրն այն է, թե ինչ էր սպասում հասարակությունը և ինչ է տեսնում այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը։

«Երբ ասում ենք, թե հիմա կա ստվերի դեմ պայքար, այդ պայքարն այս տնտեսական ցուցանիշների վրա պետք է արտացոլված լիներ։ Եթե տեսնում ենք 0.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ապա եթե ստվերի դեմ պայքարը եղել է, այդ թիվն իրականում ավելի բարձր պետք է լիներ, իսկ եթե այսքան է, նշանակում է, որ իրականում տնտեսական ակտիվության աճն ավելի ցածր է», – նշեց Բաբկեն Թունյանը:

Տնտեսագետը նկատեց նաև, թե չպետք է ցուցանիշներից ոչ ողբերգություն սարքել, ոչ էլ ոգևորվել.

«Դրական ցուցանիշներով չպետք է ոգևորվել ու հպարտանալ, որովհետև այս ցուցանիշները դեռևս նախորդ կառավարության իներցիան են, ոչ էլ պետք է մեղադրել ներկա կառավարությանը, որովհետև որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այդպես էլ պետք է լիներ»։

Բաբկեն Թունյանի խոսքով՝ գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ