06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով /ֆոտո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վարչապետի պաշտոնակատարն ասուլիսին կրում է ՀՀ դրոշի գույներով փողկապ: Նա ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հանգամանքին եւ ասաց, որ սա կրում է այն պատճառով, որ դա հայկական արտադրության է: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բացառապես կրելու է հայկական արտադրության հագուստ:

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը

Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման  ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»–ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»,-անդրադառնալով քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի հաստատած կարգախոսին, ասաց նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման […]

Էսպիսի բարդա՞կ… արդեն հեչ ծիծաղելու էլ չէ

«Օֆ աման… էսպիսի բարդա՞կ: ՀՀ վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականն ասել է ոչ կոնցեպցիա կա, ոչ էլ նման գաղափար, ճիշտ հակառակը՝ այլ բան ենք անում ու լավ բան՝ եկամտային հարկ ենք իջեցնում: Վարչապետն էլ ասել է, թե նման բան չկա: Փոխվարչապետն ասել է գաղափարը հանրային քննարկման ենք ուզում դնենք, ՊԵԿ նախագահը պնդում է, որ ճիշտ է […]

Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը՝ սխա՞լ…

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է. «Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում: Ադրբեջանն […]

Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել. դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են /տեսանյութ/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Ժողովուրդ ջան, ես ձեր աջակցության կարիքն ունեմ եւ ձեր աջակցությունն ինձ ոգեւորում է»: Անդրադառտնալով ֆեյսբուքյան իր էջում գրառումների կատարողներին, նա ասել է, որ դրանք բաժանվում են մի քանի խմբի. առաջին խմբում իր աջակիցներն են, իսկ երկրորդ խմբում՝  հայհոյանք ու անեծք գրողներն են: «Ես երբեք […]

Հարկել խոպանչիների՞ն, թե՞ ոչ. իշխանությունը ցուփ-ցվանգի մեջ է

Տրանսֆերտները հարկելու նախաձեռնության վերաբերյալ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի աղմկահարույց հայտարարության քննարկումները ցույց տվեցին թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։ Այս մասին իր Facebook-յան էջում նշում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: “Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են […]

Ով խելքի բերեց. Ժամանակ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով: Վերջինս հրաժարվել է այդ առաջարկից և անդրդվելի մնացել իր որոշման մեջ՝ պատճառաբանելով, որ եկեղեցու հետ հարաբերությունները այդ կերպ չեն կարգավորվում: Միայն Արամ Ա-ի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]

Փաշինյանը կորցնում է իրականության զգացողությունը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, կորցրել է իրականության զգացողությունը։ «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»: Փաստորեն Փաշինյանն իսկապես կարծում է, թե իրենք ամեն ինչ արել են, ու ամեն ինչ շատ լավ է : Զարմանալի է, […]

ՀԱՊԿ-ում Փաշինյանը խաղը սկսել է կոպիտ սխալով. Հայոց աշխարհ

Բազմիցս ենք անդրադարձել նորաթուխ իշխանավորների այն անհաշվենկատ քայլերին, որոնց հետեւանքով ծնունդ առավ Հայաստանին ժամանակից շուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու գաղափարը եւ մտավ սկզբում ռուսական, ապա բելառուսական ու ղազախական դիվանագիտության օրակարգ։   Հատուկ ենք ընդգծում «սկզբում՝ ռուսական» բառակապակցությունը, քանի որ ներկայումս մեզանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր Բելառուսին ու Ղազախստանին սանձելու համար Ռուսաստանին ձեռնտու […]

ԲՀԿ-ն աչք ունի. Իրավունք

Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենևին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ: Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչի մասին համաձայնության է եկել նոր իշխանությունների հետ: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի