07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեում ստացվել է 23 նյութ, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Նշված 23 նյութերից 8-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, […]

Քվեարկությունը 20:00-ին ավարտվեց. որքան է մասնակցության թիվը /լրացված/

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվեց: Քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 294 534 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 34.72 տոկոսը: Henaran.am-ի աղբյուրների տվյալներով՝ մասնակցության ցուցանիշը նախնական թվերով կազմել է մոտ 43 տոկոս: Հիշեցնենք, Երևանում այսօր անցկացվեցին ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ […]

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը խուզարկություն է իրականացվում

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել։ Այս  մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը խուզարկություն է իրականացվում արդեն իսկ երկրորդ անգամ, առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերվել, հիմա երկրորդ անգամ են խուզարկում, սակայն հայտնի չէ՝ ինչ պատճառով։ Ահազանգ ենք ստացել նաեւ, որ հանձնաժողովի  «Իմ քայլը»  […]

Արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է. Աշոտյանը՝ Փաշինյանին

Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Միթե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան […]

Այս պահին քաղքացիների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը

Ժամը 17.00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 34.72 տոկոսը տոկոսը կամ 294 հազար 534 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջնական տվյալները կհրապարակվեն 21։00-ին

Հարուցվել է 4 քրեական գործ՝ ընտրակաշառք տալու դեպքերով. Դատախազություն

Դատախազության տվյալներով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկից հետո, ժամը 13.00 ընդհանուր առմամբ ստացվել է ընդրախախտումների վերաբերյալ 123 հաղորդում, որից 29-ը մամուլի հրապարակումներ են, 4-ը սոցցանցերի գրառումներ, 26-ը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ տեղեկատվություն։ 13։00-ի դրությամբ հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Ընտրակաշառքի վերջին դեպքը գրանցվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանում։ Ստացված հաղորդումներից […]

ԱԱԾ տնօրենը՝ ընտրակաշառքների դեմ պայքարի մասին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու էր եկել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով ԲՀԿ գրասենյակում երեկ տեղի ունեցած խուզարկություններին և ընտրակաշառքներին վերաբերող ահազանգներին՝ ասաց, որ ոստիկանությունը կատարում է իր աշխատանքը, և դա ԱԱԾ-ի գործողությունների ոլորտում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Մահացածները ընտրացուցակներում. ահազանգեր քաղաքացիներից

Մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում խախտումներ եւ ընտրացուցակներում անճշտություններ են արձանագրվել։ Aravot.am-ը մի քանի ընտրախախտումներ է արձանագրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/46 ընտրատեղամասում։ Մի քանի դեպք է եղել, երբ քվեարկելուց հետո ընտրողները թքոտում էին քվեածրարը եւ ամուր փակցնում, հանձնաժողովի նախագահը հորդորում էր՝ «թքով չկպցնել»: Ընտրողներից մեկը քվեարկության էր եկել «военный билет»-ով: Հանձնաժողովի նախագահ Հարություն Հախվերդյանը ընտրական հանձնաժողովի […]

14:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ակտիվությունը

Ժամը 14.00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 23.72 տոկոսը կամ 201 հազար 268 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի