27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն իրեն ավելի լավ է զգում երթեր կազմակերպելիս, քան տնտեսության ոլորտում. Գագիկ Մինասյան

Նախընտրական քարոզարշավում ՀՀԿ կարգախոսի («Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին») շուրջ սոցցանցերում նկատվող քննադատության առնչությամբ Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց.

«Շատ ճիշտ կարգախոս է, ի՞նչ կա քննադատելու: Քաղաքացին մտահոգ չէ՞, որ, օրինակ՝ բյուջեի նման նախագիծ է հաստատվել, որ, օրինակ՝ աշխատավարձի եւ թոշակի բարձրացում չի լինելու: Իհարկե, մտահոգ է, եւ այդ մտահոգությունն արտահայտելու համար ԱԺ-ում պետք է լինի այն ուժը, որը կքննադատի իշխանության գործունեությունը»: Մինասյանի խոսքով՝ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն լինելու է միակ կառուցողական ընդդիմությունը: 

Անդրադառնալով շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպելիք երթին, Գագիկ Մինասյանը նկատեց.

«Անառարկելի է, որ դա նրա մոտ լավ է ստացվում, նրան լավ է հաջողվում նման երթեր կազմակերպել, նա իրեն լավ է զգում այդ ոլորտում, ի տարբերություն տնտեսության եւ արտաքին քաղաքականության ոլորտների»:

Մինասյանը նաեւ նշեց՝ վերջին շրջանում վարչապետի ԺՊ-ն խոսում է միլիոնավոր դոլարների ներդրումների հնարավորության մասին, բայց եթե նման ներդրումային ծրագրեր կային, ինչո՞ւ դրանք չեն հայտնվել եկող տարվա բյուջեի նախագծում.

«Հետեւաբար, դրանք այնքան իրատեսական չեն, որ հայտնվեին նախագծում, կամ դրանց հնարավորություններն այնքան փոքր են, որ չնչին տնտեսական աճ են կանխատեսում: Ուստի չափազանց հեռու է վարչապետի այն բնորոշումը, թե ժողովրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարված են»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ