07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտաքին քաղաքականության մեջ երկրի ղեկավարի արտահայտությունները պետք է ուղղված լինեն ոչ այնքան՝ ներքին լսարանին, որքան՝ արտաքին լսարանին. Արփինե Հովհաննիսյան

«Մեր ընտրողները միայն այս 6 ամիսների ընթացքում գործող իշխանություններից հիասթափված մարդիկ չեն, թեպետ մտահոգության ու հիասթափության առիթ այս նոր իշխանությունները տվել են թե ներքին, թե արտաքին քաղաքականության, թե տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, և թե մի շարք այլ ոլորտներում։ Այսինքն՝ մեր հաշվարկն այն անձինք են, ում մտահոգում է մի բան՝ մտահոգությունն առ Հայաստանի Հանրապետության ապագա»,-«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը։

Արդարադատության նախկին փոխնախարարը, պատասխանելով այն դիտարկմանը, թե  ներկայիս խնդիրների փաթեթը նոր իշխանությունները ժառանգել են ՀՀԿ իշխանությունից, և իրենց՝ ներկայիս ընդդիմադիր կեցվածքն ընկալման խնդիր ունի, ասաց, որ այդ խնդիրները և սխալները բնական են, քանի որ չկա իշխանություն, որը չի սխալվում, և իրենց քաղաքական ուժի թույլ տված սխալների կապակցությամբ իրենք իրենց դիրքորոշումը հայտնել են ՀՀԿ տարածած հայտարարության մեջ։

«Իշխանության եկած այս քաղաքական ուժն արել և անում է սխալներ, որոնք մեր իշխանության տարիներին չեն կուտակվել։ Արտաքին քաղաքականության մեջ իրենց թույլ տված սխալնե՞րը պետք է շտկեին,- նշեց Արփինե Հովհաննիսյանն ու արձագանքելով այն մտքին, թե Հայաստանի նման փոքր երկրի ղեկավարին դեռ պետք է ճանաչեն, ժամանակ է պետք անձնական հարաբերություններ հաստատելու համար, ասաց,- անձնական հարաբերություններ հաստատելու համար պատշաճ հիմքեր է պետք ստեղծել, ոչ թե հաթաթա տալ,  դրա համար պետք է իմանաս՝ ում հետ ինչպես հարաբերվել, և արտաքին քաղաքականության մեջ երկրի ղեկավարի արտահայտությունները պետք է ուղղված լինեն ոչ այնքան՝ ներքին լսարանին, որքան՝ արտաքին լսարանին»։

ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը վստահեցրեց նաև, որ իրենց քննադատությունների մեջ չկա չարախնդալու ոչ ցանկություն, ոչ մղում, և ոչ էլ գայթակղություն մի պարզ պատճառով՝ թե ինքը, թե իր գործընկերներն ապրում են Հայաստանի Հանրապետությունում, և արտագաղթելու ցանկություն և նպատակ չունեն, իսկ դա նշանակում է, որ իրենք չեն կարող ուրախանալ երկրի իշխանությունների թույլ տված այն սխալների համար, որոնք երկրի ապագային են վերաբերում։ Քննադատություններն ուղղված են սխալները մատնացույց անելուն։

«Մենք էլ այդպես ենք պատկերացնում ընդդիմությանն օգնելու ճանապարհը։ Մենք չենք դա ընդունել։ Ինստիտուցիոնալ ընդդիմության պարագայում ամենուր է այդպես։ Աշխարհի ոչ մի երկրում իրական իշխանությունն ընդդիմությանը չի գովում»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ