19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արսեն Բաբայանը ազատման դիմում է ներկայացրել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ, ահա և ավարտին մոտեցավ իմ աշխատանքային կյանքում ևս մեկ կարևոր շրջան։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին ներկայացրել եմ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու դիմում։ Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս […]

Ինձ Էդմոն Մարուքյանի էմոցիաները շատ քիչ են հետաքրքրում. Ալեն Սիմոնյանի արձագանքը

Նորընտիր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լինելով իրավաբան, ավելի լավ է օրենքի դրույթ կամ որեւէ հիմնավորում բերի, որով կապացուցվի, որ «Իմ քայլ» խմբակցության երեկվա նիստը Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելն անթույլատրելի էր։ Այս մասին ասել է «Իմ քայլը» դաշինքից Աժ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ որեւէ խմբակցություն՝ անկախ […]

Եթե ՀՀԿ-ն Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ֆրակցիայի փակ նիստ աներ, ընդիմադիր Նիկոլը այնքան կգոռգոռար

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եթե ՀՀԿ-ն Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ֆրակցիայի փակ նիստ աներ, ընդիմադիր Նիկոլը այնքան կգոռգոռար՝ մինչև ձայնը կկտրվեր, բայց ահա ՔՊ-ին կարելի է։ Ինչ ուզում անում են Նիկոլենք՝ քանի ժողովրդի մի մասը կուրորեն հավատում ա իրենց, բայց երբ էյֆորիան ավարտվի և մարդիկ արթնանան խաբկանքի քնից հատ-հատ պատասխան եք տալու […]

Ասել, թե Ղազախստանում հստակ հակահայկական վերաբերմունք կա, ճիշտ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան

Ասել, թե Ղազաստանում հայերի հանդեպ հատուկ վերաբերմունք կա, սխալ կլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին: Նրա խոսքով` նույնը չես կարող ասել կովկասցիների հանդեպ ղազախների վերաբերմունքի մասին, իսկ հայերին, բնականաբար, նույնպես դասում են կովկասցիների շարքը: «Ասել, թե Ղազախստանում հստակ […]

Ալիևը ներեց հային կացնահարած Սաֆարովին, իսկ Փաշինյանը կների՞ հային հոշոտած հայ մարդասպանին

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրանց իրավասության տակ գտնվող հարցին տալ արդարացի լուծում: Այս բաց նամակը որդեկորույս ակադեմիկոս հոր խնդրանքն է իշխանության գլխին կանգնած անձնաց՝ ներում չշնորհել իր որդուն սպանողին: Մարդասպանին […]

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ. 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում

Թեև Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 2018 թվականին գնաճը կանխատեսվածից ավելի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատարած շրջացիարդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրինակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, […]

Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։ Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս […]

ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ հունվարի 11-ին, տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: […]

Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ. Արա Սաղաթելյան

Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որն աշխատանքից ազատման դիմում է գրել։ «Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի