Օպերացիայի գլխավոր նպատակը ԵՊՀ-ն քանդելն է. հոգաբարձուների խորհրդի նիստը փակ ռեժիմ մտավ /տեանյութ/
Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հիմնական հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շրջանավարտներին վկայականները հանձնել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն առաջիկայում հայտարարելու է չորրորդ հոսքի ընդունելություն։
Երևանի Պետական համալսարանում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Նիստի սկզբում հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին։ «Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր […]
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել դիվանագետների նշանակման հարցում: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ մերժել են ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը մի քանի պատճառներով: Նախարարության ներկայացրած եզրակացության մեջ հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում hանրապետության նախագահը՝ վարչապետի […]
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անընդունելի է համարում հակառակորդի խոսքն ու գնահատականի տեղափոխումը հայկական դաշտ։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Կարծում էի պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ […]
Ժիրայր Սէֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, եւ այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ: Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը […]
ԱԺ նախագահների առաջին այցը, ավանդաբար, դեպի Մոսկվա է եղել: Այդպես է նաև Արարատ Միզոյանի դեպքում, սակայն վերջինիս այցն ուշագրավ արարողակարգային-բովանդակային նյուանս ունի. մինչ այժմ ԱԺ նախագահների` Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի այցերը կազմակերպվում էին այնպես, որ վերջիններս համաժամանակյա հանդիպեն ՌԴ Պետդումայի երկու պալատների ղեկավարների հետ` և՛ Դաշնային խորհրդի վերին պալատի, և՛ սենատի, այն է` […]
Երևանի հարակից մարզերի ՔՊ-ական մարզպետներն ու քաղաքապետերը իրենց աշխատակիցներին հայտարարել են, որ մարտի 1-ին աշխատանքն ավարտվում է ոչ թե 18-ին, այլ մեկ ժամ շուտ, որպեսզի իրենք կարողանան հասնել 18:30-ին վարչապետ Փաշինյանի կողմից մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով նշանակված երթին: Սա վարչական ռեսուրսի չարաշահման բացարձակ դրսևորում է, քանի որ պաշտոնյաներն իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն, աշխատանքային […]
























