03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրույն մեսիջ. ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի հանդիպել Վոլոդինի հետ. Հրապարակ

ԱԺ նախագահների առաջին այցը, ավանդաբար, դեպի Մոսկվա է եղել: Այդպես է նաև Արարատ Միզոյանի դեպքում, սակայն վերջինիս այցն ուշագրավ արարողակարգային-բովանդակային նյուանս ունի. մինչ այժմ ԱԺ նախագահների` Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի այցերը կազմակերպվում էին այնպես, որ վերջիններս համաժամանակյա հանդիպեն ՌԴ Պետդումայի երկու պալատների ղեկավարների հետ` և՛ Դաշնային խորհրդի վերին պալատի, և՛ սենատի, այն է` Պետդումայի սփիքեր Վյաչեսլավ Վոլոդինի հետ։

«Սակայն Վոլոդինի հետ Արարատ Միրզոյանի հանդիպում նախանշված չէ. հաշվի առնելով ռուսաստանյան բարդ, կայսրական պրոտոկոլը, սա հաստատապես պատահական չէր կարող լինել։

Հիշենք, որ Վոլոդինը համարվում է ուժայինների ներկայացուցիչը Պետդումայում, առավել սարթ գործչի համարում ունի, ի տարբերություն Մատվիենկոյի, և ակնհայտ է, որ այդ օրերին Մոսկվայում գտնվող Վոլոդինի հետ չհանդիպելն ուրույն մեսիջ է հայաստանյան իշխանություններին, որ` «սիրում» ենք ձեզ, բայց փայտը ձեռներից ցած չենք դնում. շատ չենք վստահում սիրո ձեր խոստովանություններին»,- ասաց ԱԺ թերթի աղբյուրը:

Ինչո՞ւ նման հանդիպում չի նախատեսվել։ «Մեր քայլի» պատգամավորներից մեկն ասաց. «Ոչ մի խնդիր չեմ տեսնում` գուցե ևս մեկ այց էլ լինի` առանձին Վոլոդինի հետ հանդիպելու համար»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ