03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական պատմվածքով ժողովածուն երաշխավորվել է 2008 թվականին. ԿԳՆ պարզաբանումը

Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է, հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից։
 
«Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են «Դասղեկի ձեռնարկը» և «Մանկական պատմվածքների ժողովածուն»: Ժողովածուում զետեղվել են պատմվածքներ, որոնք մշակվել են երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հեղինակների կողմից՝ ռուսերեն գրված սցենարների հիման վրա: Ժողովածուն վերատպագրվել է 2016 թ. Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Սիրիայից տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: 2019 թվականին ժողովածուն վերատպագրվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրի» կրթական բաղադրիչի շրջանակում՝ «Հայկական Կարմիր խաչի» ընկերության կողմից:
 
Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և կասկածելի տեղեկություններ հայտնվելու դեպքում դրանց իսկությունը ճշտել ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հետ», – նշված է ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ