11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավտոգազն ապրիլի 1-ից կթանկանա՞․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով: Գործող օրենքով հազար խ/մ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների […]

Արտաքին պարտքի հաշվին միջազգային պահուստներն ավելացել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվար ամսին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ […]

ԱԺ-ն բարեկամական խմբերը դիտարկում է որպես «քաղաքական տուրիզմ»․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն 3 ամսից ավելի է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործում է, պատգամավորներն էլ ինտենսիվ գործուղումների են մեկնում, սակայն դեռ ձևավորված չեն բարեկամական խմբերը։ Սա նշանակում է, որ, ինչպես նախորդների ժամանակ, այս խորհրդարանն էլ է ԱԺ-ում գործող 59 բարեկամական խմբերի գոյությունն ընկալում որպես «քաղաքական տուրիզմ», ուստի խմբերը դժվար են ձեւավորվում․ շրջագայելու ճաշակի հարց կա՝ […]

«Սև ամպեր»՝ Արսեն Թորոսյանի գլխին․ կազատե՞ն պաշտոնից․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության եւ հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում:  Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության […]

Եվ դո՞ւ, Ղուշչյան. Ովքեր են Հեռուստառադիոխորհրդի նախագահի հավակնորդները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաեւ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ […]

Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երեւանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի […]

800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար /տեսանյութ/

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակիցտարածքում  տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարվածիրադարձությունների վրա, բայց,  այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում ենմնալ արցախյան հիմնախնդրի շուրջ  զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»– զրուցել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ  վեցերորդ  գումարման  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ «ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔԵՐ» -Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ:   Ի՞նչ ակնկալիքներ կայիննիստից, եւ ի՞նչ ունեցանք արդյունքում: – Ինչ որ իրականում ունեցանք,  չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից,  որեւէ մեկը տեղյակ է,  որովհետեւ  նիստը բավականաչափ երկար է տեւել:  Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի  նախագահ Բակո Սահակյանիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան  հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւԱրցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է:  Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում,  դեռ այն ժամանակ նշել եմ,  որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդբռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը  Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին  վերադարձնել բանակցությունների  ամբողջական  փուլ, սա դժվար  իրականացվող նպատակ է, բայց  եթե Փաշինյանն ասել է,  պետք է անի:  Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն`  վարչապետն իր  խոստումների մեջ,  մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել:  Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին  չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ  Բակո  Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա  մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ […]

Զեկուցվել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ջուր է, մինչեւ վարչապետի իրենց սպառնալը. փաստաբան /տեսանյութ/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Այսպիսով,  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ «Ըստ էության, […]

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել. Փաստաբան

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել, համապատասխանաբար՝ չի կարելի որևէ մեկի վրա դնել պատասխանատվությունը։ Արգելվում է պատասխատվության ենթարկել անձին, եթե ուղղակիորեն դա նախատեսված չէ՝ որպես անգործության հետևանք, որ նա է նախագահը, ուրեմն՝ նա է պատասխանատուն՝ սկզբունքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի