11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարարության դիրքորոշումը՝ բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ձևաչափի փոփոխության մասով: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ոչ մեկ անգամ է արտահայտվել բանակցային ձևաչափի մասին, որը կարող է փոխվել միայն կողմերի համաձայնությամբ: Եթե նրանք, որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, դա լինելու […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է.պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Դատարանը բավարարել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը նշեց, որ դիմելու են Եվրոպական դատարան: «Սա արդեն խոշտանգում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կապված նրա առողջության հետ: Բոլոր հիմքերը կան, որ դիմենք դատարան»,- ասաց նա: Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանը […]

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Այսպիսով,  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ «Ըստ էության, […]

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակված անձանց զենքի վրա վրացերեն, հայերեն և այլ լեզուներով գրություններ կան

Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:   Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ: Վրացերեն […]

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը տարբեր երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում ի պաշտպանություն սպառողների իրավունքի. տեղեկացնում է սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Սպառողների իրավունքների խնդիրը առաջին անգամ ի հայտ է բերել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ներկայացնելով 4 հիմնական իրավունքներ, որից հետո ավելացել է ևս 4-ը՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրություն կատարելու, կրթություն […]

Հայկական կողմը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձում է զարկ տալ գործընթացին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում. ՀՀ ԱԳՆ

«Մենք Արցախի իշխանությունների հետ և անձամբ ես Արցախի ԱԳ նախարարի հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր դիրրքորոշումները, մոտեցումները, որոնք արտահայտում են իրականությունը: Սա իրապես պրակտիկ հարց է, քանի որ ՀՀ և ԱՀ իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, դիրքորոշումից այս խաղաղության գործընթացի մեջ: Հայաստանը եղել ու մնում է Արցախի անվտանգության միակ […]

«Շաքարի հարկման», «հակածխախոտային օրենքի» և Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման կապը/տեսանյութ/

Բժիշկ-ուրոլոգ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը  խոսել է «շաքարի հարկման», «հակածխախոտային օրենքի» և Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման մասին:

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կանցկացնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովի ավարտից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտնելով, որ երեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հանդես կգա մամուլի ասուլիսով։  Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ տեղեկացրել է, որ դեռ ժամը հստակեցված չէ և մանրամասները առաջիկայում մամուլին հավելյալ կիրազեկեն։

Նիկոլ Փաշինյանի համար Օպերայի կաֆեները ավելի անզիջում քաղաքական հարց է, քան՝ ազատության մեջ ֆռֆռացող մարդասպան տեռորիստները. քաղաքագետ

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը բանտից ազատեց «Սասնա ծռեր» տեռորիստական խմբին: Անգամ նրա ամենամոլի կողմնակիցները խոստավանում էին, որ նա ստիպված էր տեղի տալ փողոց փակողների առաջ: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի համար Օպերայի կաֆեները ավելի անզիջում քաղաքական հարց է, քան՝ ազատության մեջ ֆռֆռացող մարդասպան տեռորիստները: Կարծում է քաղաքագետ Աղսի Ենոքյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի