11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռոբերտ վարչապետ» կոչվող առաջին ծաղիկը

Օպերայի ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները գոռացել են Ռոբերտ վարչապետ, հեղափոխականները խառնվել են իրար՝ թե ըհը, պատվերով են ցույց անում, հետևները հակահեղափախական ուժերն են։ Մինչև տարևերջ «Ռոբերտ վարչապետ» են ասելու խանութպանը, հացթուխը, մսագործը, գյուղացին, նայելու են թե իրենց շրջանառությունը ոնց է նվազում, գործը փակվելու վրա է, ու որ ղայդին ընդդիմություն չլինի, շատ չեն մտածի թե ում անունը […]

Քաղաքապետը ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տպավորություն է, որ այս երկրում որևէ բան չի փոխվել. նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները, նույն գործելաոճը… Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն։ Հը՞։ Բա՞ն […]

Բռնությունը բերելու է պատասխան բռնության

Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները: Հարցը ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում: Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր […]

«Նիկոլ հեռացիր. սուպեր մամա …». դարձյալ բախումներ Ազատության հրապարակում /տեսանյութ/

Օպերայի տարածքում իրավիճակը կրկին լարվել է: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն ունի ապամոնտաժման ենթակա «Ջազզվե» սրճարանի ներկայացուցիչների հետ, որի համաձայն, պետք է նրանք իրենց գույքը հանեն, որից հետո պետք է ապամոնտաժվեր այն: Սակայն, ավելի ուշ Էրիկ անունով քաղաքացին ասաց, որ նման պայմանավորվածություն չի եղել: Արդյունքում որոշում կայացվեց, որ պետք է […]

Արթուր Մեսչյանն ափսոսում է, որ բոլորի հետ միասին այդ սրճարանն էլ պիտի քանդվի

Այն, ինչ կատարվում է այսօր օպերայի հրապարակում, ոչ թե քաղաքապետի կամ ճարտարապետի, այլ երևանցիների պահանջն էր։ Sputnik Արմենիայիհետ զրույցում այս մասին ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` հավելելով, որ քաղաքային իշխանությունն այսօր կատարում է երևացիների պահանջը։ «Մենք պահանջների կատարողն ենք։ Եվ դրա համար բոլոր խնդիրները, պրոբլեմներն ուղղել միայն քաղաքապետարանի աշխատողներին մի քիչ ազնիվ չէ, քանի […]

Ու եկան քայլող քանդողները

Ու ԵԿԱՆ ՔԱՅԼՈՂ ՔԱՆԴՈՂՆԵՐԸ Աշխարհասփյուռ հայությանը եթե նկարագրելու լինենք, պիտի ասենք՝ աշխատասեր, շինարար, խելացի ու միամիտ։ Բնա՛վ, միամիտ չի նշանակում պարզամիտ, այլ նշանակում է «մի միտք ունեցող», այսինքն հավատում է այն ամենին, ինչ ասում ու խոստանում է կառավարությունը՝ չհավատալով, որ իր սիրելի կառավարությունը խաբում է իրեն։ Այսպես, միամտորեն հավատացինք «կախարդական փայտիկի» գոյությանը, մեր քարե քաղաքը […]

Աջակցում եմ քաղաքապետարանին և ոստիկանությանը. Վարդգես Գասպարի /տեսանյութ/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «Օպերայի բակը բոլորինս է» պաստառով եկե էր Թումանյան և Մաշտոցի պողոտա խաչմերուկ, որտեղ այս պահին լարված իրավիճակ է և իր աջակցությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին:Լ Լրագրողների հետ զրույցում Գասպարին ասաց, որ ինքն իր ներկայությամբ աջակցում է  քաղաքապետարանի օրինական որոշմանը, և Օպերայի բակը պետք է ազատվի սրճարաններից: Հիշեցնենք, որ այսօր առավոտից լարված […]

Մինչեւ գլխավոր դատախազին ռադ չանի, էս գործերին բացահայտում չի լինի. սեւազգեստ մայրերը՝ ԿԳ նախարարին /տեսանյութ/

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության դիմաց մոտեցավ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են վերաբացված գործերը։ «Ես ժամանակին զբաղվել եմ այս գործերով, այն ժամանակ խախտումներ էի հայտնաբերել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Սեւազգեստ մայրերը նախարարին առաջարկեցին նախ գլխավոր դատախազին փոխել․ «Ուղղակի թոզ են փչում մեզ վրա, վարչապետին փոխանցեք, […]

Ամբողջ աշխարհն ա մեզ տեսել, մենք մի հատ վարչապետ չե՞նք կարում տենանք /տեսանյութ/

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները, որոնք, շուրջ 30 տարի է՝ 4-րդ կարգի վթարային շենքում են ապրում, այսօր՝ մարտի 14-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Henaran.am-ի հետ զրույցում  բողոքի եկած բնակիչներից  Կամո Ավագյանը ասաց.«Իմ պահանջը պարոն Վարչապետին ա ուղղված: Ոչ մեկին չենք ուզում տենանք, էլ չենք հավատում: Սաղ խաբեբա են դուրս եկել: Ամբողջ աշխարհն ա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի