Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Մասնավորապես նա հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:
Անդրադառնալով բանակցային նախկին ձևաչափին վերադառնալու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է Ադրբեջանի համար:
«Ադրբեջանը շարունակելու է հզորացնել ռազմական հզորությունը»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե ադրբեջանական բանակը համալրվում է «ամենաժամանակակից տեխնիկայով»: