22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սասնա ծռերը» անակնկալի են եկել՝ ինչո՞ւ Վալերիյ Օսիպյանը. խոսում են 10 ամիս անց

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կատարված կադրային որոշ նշանակումներ անակնկալի բերեցին ժողովրդին: Օրինակ Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնը վստահելն առնվազն տարօրինակ և  տարակուսելի էր:

Տարբեր տարիների ընթացքում բողոքի ցույցերի, ակցիաների մասնակցած քաղաքացիներին շատ լավ հայտնի է Օսիպյանի իրական կերպարը: Ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի հիմնական գործառույթը եղել է ցույցեր, հանրահավաքներ ցրելը, որոնք հիմնականում արտահայտվում էին քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ, և ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով:

Օսիպյանն իր այդ գործին հավատարիմ մնաց նաև թավշյա հեղափոխությանը նախորդած օրերին: Որտեղ ոստիկանական ակտիվ գործողություններ էին տեղի ունենում, կենտրոնում` դարձյալ Օսիպյանն էր:

Նա երբևէ անգամ փորձ չարեց  հրաժարվել կատարելու նախորդ ռեժիմի հրահանգները , ընդհակառակը` մինչև վերջ ջանադրաբար ծառայեց նախորդ ռեժիմին`հլու հնազանդ պահվածքով  ապացուցելով  իր հավատարմությունը:

Եւ հանկարծ, օրեր անց,  ոստիկանապետի պաշտոն ստացավ: Այս նշանակման հարցում օրվա իշխանությունները Օսիպյանի անմնացորդ նվիրումն ու սարգսյանական ռեժիմին կամակատար լինելու հանգամանքը գնահատեցին, թե միտինգներ ցրելու փորձառությունը, դժվար է ասել:

Խնդիրն այստեղ այլ է: Թավշյա պաշտոնն ուղղակի անհարմար մի բան է մի մարդու համար, ով իր գործունեության ողջ ընթացքում բոլորովին այլ տրամաբանությամբ է առաջնորդվել ու առաջ շարժվել:

Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:

Դեռ վաղուց կան շշուկներ այն մասին, որ համակարգի ներսում շատերը չեն համակերպվում Օսիպյանի նշանակման հետ, ու շատ դեպքերում ընդդիմանում են վերջինիս հրահանգներին: Ավելի կոնկրետ, նա մերժելի է անգամ իր ենթակաների շրջանում, քանի որ վերջինիս գրեթե միշտ ենթակայի դերում են տեսել` միտինգներ ցրելիս և գործ սարքելիս:

Այսինքն, պարզից էլ պարզ էր, որ իր հայտնի բնութագիրը փոխել , ավելի ճիշտ կերպարանափոխվել նա չէր կարող` անգամ խիստ ցանկության դեպքում, ինչի ապացույցն այն էր, որ նա, իր բնույթին հավատարիմ մնալով՝ շտապեց դատարան` ցուցմունք տալու ապստամբների դեմ:

Եւ հիմա համակարգի նկատմամբ վերստին աճող անվստահությունն ուղղակի փաստ է: Հատկապես, որ արդեն կան ահազանգեր ոստիկանական բաժանմունքներում ծեծի, բռնության դեպքերի մասին: Քաղաքացիների բողոք-դժգոհություններն Օսիպյանի ղեկավարած համակարգի նկատմամբ օրեցօր ավելանում են, ինչի մասին են վկայում նաև այն փաստերը, որ կառույցի ստորաբաժանումները պարապուրդի են մատնված, անտեսում են քաղաքացիների բողոքները:

Սա մի քանի ենթադրությունների տեղիք է տալիս. կամ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք են բոյկոտում իրենց ղեկավարին, կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի թույլ կարողություններով է օժտված, որի խոսքը պարզապես զուրկ է որևէ ազդեցությունից:

Դեմագոգիկ հայտարարություններով պարբերաբար աչքի ընկնող Օսիպյանի համար այս դառը իրականությունը չի կարող պարզ չլինել, նա ուղղակի ժամանակ ձգելով է զբաղված:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ